Երկու սԵվ ամպ

Երկու սԵվ ամպ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Գոյականներ-Գահ, հանգըստության, ամպ, հողմ, հոսանքով, երկնքով, քշել:

Ածանցավորներ-անդադար, հալածական, հանգստություն, կատաղությամբ:

Բարձր ու կանաչ գահը թողած, իրենց հանգստությունը թողած երկու սև ամպ հալածական գնում էին հողմի մոտ: Սակայն հողմը չար հոսանքով և ամպերին այս կողմ այն կողմ տանելով չէր կարողանում սև ամպերին իրարից բաժանել: Ու անդադար գնում էին իրար կպած սև ամպերը  քշված հողմի կատաղությամբ:

Leave a comment