Բլոգում պատմել, թե ի՞նչ է սովորեցնում հեքիաթը, ո՞ր մասը ամենից շատ տպավորեց և ինչու։ Ի՞նչ խորհուրդ կտայիր դու անխելք մարդուն։ Ի՞նչ կցանկանայիր, որ քեզ համար հարցներ անխելք մարդը իմաստունից։
Հեքիաթը սովորեցնում է, եթե քո բախտը բերում է, չպետք է հրաժարվես քո բախտից:
Ինձ ամենաշատը դուր եկավ վերջին մասը, որովհետև այդ պահին բոլորը ուրախ էին:
Անխելք մարդ ավելի լավ է, որ դու սկզբում գայլին իմ ասածը ասես, աղջկա հետ դու ամուսնանաս և հետո նոր ծառի տակից ոսկին հանես: Այդպես դու կապրես ուրախ ու երջանիկ:
Ես կցանկանայի, որ անխելք մարդը իմաստունից հարցներ, թե ապագայում ես որտե՞ղ եմ ապրելու: