Աշխարհի 7 հրաշալիքները իմ պատկերացմամբ

Աշխարհի 7 հրաշալիքները իմ պատկերացմամբ

Պիզայի աշտարակ

Պիզայի թեք աշտարակ կամ Պիզայի աշտարակ, գտնվում է Իտալիայի Պիզա քաղաքում։ Պիզայի աշտարակը զանգակատուն է: Կառուցումն ավարտեվել է 1360 թվականին: Աշտարակը ստացել է «ընկնող աշտարակ» անունը և ամբողջ աշխարհում հայտնի է նրանով, որ թեքված է և ընկնելու տպավորություն է ստեղծում: Աշտարակն ունի 294 աստիճան: Բարձրությունը կազմում է 55,86 մետր ամենացածր կողմը և 56,7 մետր ամենաբարձր կողմը: Թեքությունը կազմում է 3054մ:
 
Այն համարվում է Եվրոպայի լավագույն զանգակատներից մեկը: Աշտարակի կառուցումն իրականացվել է 2 փուլով, սկսվել է 1173 թ.ի օգոստոսի 9-ից, և 2 երկար ընդմիջումներով շարունակվել է մոտ 200 տարի մինչև 1360 թվականը: Աշտարակը կառուցված է սպիտակ մարմարից: 
 
Հերքվում է այն տարբերակը, որ աշտարակի թեքությունը նրա նախագծի մի մասն է կազմում: Աշտարակի նախագիծը հենց սկզբից սխալ է եղել, առաջին հարկի և փափուկ հողի համադրումից հետո երկրորդ հարկի կառուցումից հետո աշտարակը թեքվեց:
 
1173 թվականից աշտարակն  իր օրիգինալ ճարտարապետության շնորհիվ ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է: Ջանքեր են գործադրվում աշտարակը վերականգնելու համար, առավելապես հիմքն ամրացնելու համար: 2008 թվականից գիտնականները պարզեցին, որ պիզայի աշտարակի հետագա թեքումը դադարեցված է: 2002-2010 թվականներին աշտարակը ռեստարացիայի ենթարկվեց, որի արդյունքում թեքության աստիճանը 5,30-ից հասավ 3,54-ի:
1427960118-5788
 

 Էյֆելյան աշտարակ

Էյֆելյան աշտարակն աշխարհի ամենահայտնի շինություններից մեկն է և սա նոր բացահայտում չէ: Գրեթե բոլորը գիտեն ու ճանաչում են այն, սակայն կան բաներ, որոնց մասին շատերը դեռևս չգիտեն: Ահա Էյֆելյան աշտարակի մասին ամենահետաքրքիրը՝

 Հայտնի Էյֆելյան աշտարակը կառուցվել է 2 տարում, 2 ամսում ու 5 օրում՝ 1889թ.-ին՝ որպես Ֆրանսիական հեղափոխության 100-րդ ամյակը տոնելու կապակցությամբ կազմակերպված Փարիզի ցուցադրության մուտքի «պարիսպ»: Ի սկզբանե այն չպետք է մշտական կառույց լիներ. այն պետք է հանվեր 20 տարի անց, սակայն որոշ աղբյուրներ նշում են, որ Էյֆելը կարողացել է համոզել Ֆրանսիական կառավարությանն ու գոնե պահել այն որպես հեռագրային անլար հաղորդիչ: Չնայած աշտարակն անվանվել է ճարտարապետ Էյֆելի անունով, սակայն դրա հեղինակները Մաուրիս Քոեչլինն ու Էմիլ Նոուգուերն են եղել՝ Գուստավ Էյֆելի կազմակերպության գլխավոր ինժիներները: Էյֆելը գումարային մեծ ներդրում է արել այն կառուցելու համար ու այնուհետև գնել հեղինակային իրավունքի արտոնագիր: Աշտարակի երկարությունը համապատասխանում է 81 հարկ ունեցող շենքի: Գուստավ Էյֆելը իր սեփական բնակարանն ուներ աշտարակի ներսում:

Image result for էֆելյան աշտարակի նկարներ

Լուվրի թանգարան

Լուվրն աշխարհի խոշորագույն թանգարաններից է, հիմնադրվել է 1791 թ-ին Փարիզում`   որպես ազգային գեղարվեստական
թանգարան, բացվել է 1793 թ-ին:
«Լուվրը» սաքսոներեն է. նշանակում է ամուր կառույց:
 
XII դարի վերջին Ֆիլիպ Ավգուստ թագավորի հրամանով Սենայից ոչ հեռու կառուցվել է հզոր մի ամրոց՝ Փարիզը սաքսերի հարձակումից պաշտպանելու նպատակով, որը հետագայում վերակառուցվել է դղյակի: XIV դարում ամրոցը  Կառլոս V Իմաստունի նստավայրն էր: 1546–74 թթ-ին Ֆրանցիսկ I թագավորի հրամանով դղյակի տեղում ճարտարապետ Պիեռ Լեսկոն Վերածննդի ոճով կառուցել է թագավորական պալատը, որը քանդակազարդել է Ժան Գոժոնը: Այժմ պալատը Լուվրի Քառակուսի բակի մի մասն է: XVI դարի 2-րդ կեսին կառուցվել են պալատի Փոքր և Մեծ սրահները, որտեղ բնակվել են նկարիչներ, ոսկերիչներ, ստեղծվել են գորգագործական արհեստանոցներ, իսկ ավելի ուշ՝ նաև տպարան: 1624 թ-ին ճարտարապետ Ժակ Լեմերսիեն կառուցել է «Ժամացույցների տաղավարը», իսկ Լուի Լևոն կառուցապատել է բակը և ձևավորել ներքին ճակատները: 1661 թ-ին Փոքր սրահը վերակառուցվել է Ապոլլոնի սրահի, որի ներսը ձևավորել է նկարիչ Շառլ Լեբրենը: 1667–74 թթ-ին ճարտարապետ Կլոդ Պեռոն դասական ոճով կառուցել է Լուվրի արևելյան ճակատը և սյունաշարը: Լուվրի շինարարությունն ավարտվել է 1850-ական թականներին, երբ ճարտարապետներ Լուվր Վիսկոնտին և  Լեֆյուելը պալատական համալիրին կից կառուցել են այսպես կոչված Նոր Լուվրը, որի 2 մասնաշենքերը հյուսիսից շրջապատել են համալիրը՝ Մեծ սրահի երկայնքով: Այժմ Լուվրի գլխավոր մուտքն ապակեպատ Մեծ բուրգն է (1989 թ., ճարտարապետ՝ Յոհ Մինգ Պի):
 
Թանգարանի գեղարվեստական ֆոնդի հիմքը եղել են թագավորական հավաքածուները, որոնք հետագայում համալրվել են մենաստանների, եկեղեցիների և ազգայնացված որոշ տոհմական հավաքածուներով, նաև Նապոլեոնի արշավանքների ավարով, բազմաթիվ նվիրաբերումներով: Լուվրն ունի արևելյան, եգիպտական, հունական և հռոմեական հնագույն իրերի, քանդակի, գեղանկարի, դեկորատիվ-կիրառական արվեստի և այլ բաժիններ: Առավել լիակատար ներկայացված է ֆրանսիական արվեստը. ցուցադրված են Նիկոլա Պուսսենի, Ժորժ դը Լատուրի, Անտուան Վատտոյի, Ժակ Լուի Դավիդի, 
Էժեն Դելակրուայի, Գյուստավ Կուրբեի և ուրիշների գործերից: Լուվրում են համաշխարհային արվեստի մի շարք գլուխգործոցներ՝ «Սամոթրակիական Նիկեն», «Միլոսյան Վեներան», Միքելանջելոյի «Ստրուկները», Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան» («Ջոկոնդա»), Ռեմբրանդի «Բերսաբեն», նաև Ռաֆայելի, Տիցիանի, Վերոնեզեի, Ռուբենսի, Յան վան Էյքի և ուրիշների գործերից: Լուվրի ենթակայությամբ են գործում Իմպրեսիոնիզմի թանգարանը (բացվել է 1947 թ-ին՝ Ժյո դը Պոմ պատկերասրահում) և «Օրանժերեա» սրահը:
 
Լուվրի Դեկորատիվ արվեստի թանգարանում բացվել են`    1970 թ-ին`   «Հայկական արվեստը Ուրարտուից մինչև մեր օրերը», 2007 թ-ին՝ «Սուրբ Հայաստան» (ցուցադրվել է հայկական մշակույթի շուրջ 200 գլուխգործոց) ցուցահանդեսները: «Հայկական հանրագիտարան. հրատարակչությունը» լույս է ընծայել վերջին ցուցադրության կատալոգը՝ «Սուրբ Հայաստան» (2007 թ.):
Image result for լուվրի թանգարան

Ազատության արձան

Չնայած արձանն Ամերիկայում է տեղակայված՝ դրա ստեղծման գաղափարը «ծնվել» է Ֆրանսիայում: Երբ սկսվեց ֆրանկո-պրուսական պատերազմը՝ ամերիկացիներն օգնում էին ֆրանսիացիներին: Այս երկու պետություններն այնքան էին մտերմացել, որ մարդիկ դրանց անվանում էին «քույրեր»: Պետությունների կապը պետք է ամրապնդվեր ինչ-որ թղթով, կամ… արձանով: Բացի այդ լրանում էր ԱՄՆ-ի անկախության 100 ամյակը: Ավելի լավ առիթ չէր էլ կարող լինել, այնպես չէ՞:
Գաղափարը կյանքի կոչելու համար ֆրանսիացիները դիմում են քանդակագործ Ֆրեդերիկ Բարտոլդիին: Որպես ազատության խորհրդանիշ՝ Բարտոլդին ընտրում է կնոջ կերպար, և օգտվում է Էժեն Դելակրուայի «Ժողովրդին առաջնորդող Ազատությունը» հանրահայտ նկարից:

«Ազատության արձանում» Բարտոլդու կողմից պատկերված կնոջ աջ ոտքը շարժման մեջ է, իսկ ձախը՝ փորձում է ազատվել «կապանքներից» (հալածանք, ստրկություն): Կնոջ աջ ձեռքում ջահ է, իսկ ձախում ՝ թղթի կտոր, որում փորագրված է Միացյալ Նահանգների  անկախության հռչակման տարեթիվը (1776 թ. հուլիսի 4):
Իսկ ո՞ւմ դեմքն է պատկերել  Բարտոլդին: Ոմանք ասում են, որ քանդակագործը պատկերել է կարի մեքենաների արտադրությամբ զբաղվող Այզեկ Զինգերի կնոջը՝ Իզաբելլա Բոյերին, իսկ մյուսները պնդում են, որ արձանը նման է հունական աստվածուհի Լիբերտասին: Իսկ մյուսները պնդում են, որ արձանի կինը Բարտոլդիի մայրն է՝ Շառլոտա Բեյսերը:

Ոգեշնչված Ֆրեդերիկ Բարտոլդին մեկնում է ԱՄՆ և զրուցում շատ ամերիկացիների հետ: Բարտոլդին ԱՄՆ նախագահ Ուլիսես Գրանտին առաջարկում է արձանը տեղադրել Բեդլոու կղզում, քանի որ հետևելով Նյու Յորքի նավահանգստի անցուդարձին, գալիս է այն եզրակացության, որ, քանի որ բոլոր նավերն անցնում են այդ կղզու միջով, ապա ավելի լավ տեղ, քան կղզին է, արձանը չի կարող ունենալ: Գրանտը համաձայնվում է:
Որոշվեց. ֆրանսիացիները ԱՄՆ-ի անկախության 100 ամյակի կապակցությամբ նրանց են նվիրելու «Ազատության արձանը»:
Այսպես երկու պետությունները գործի անցան և սկսեցին ֆինանսական միջոցներ հավաքել մտահղացումը կյանքի կոչելու համար:
Ի տարբերություն ամերիկացիների, որոնցից շատերն ըմբոստանում էին այս որոշման դեմ և կտրականապես դեմ էին ֆինանսական միջոցների հավաքագրմանը, ֆրանսիացիներն ավելի շահագրգռված էին իրենց սիրելի «քույր» ԱՄՆ-ին նվեր մատուցելու հարցում:

Նախապատրաստական աշխատանքներին միանում է նաև հայտնի ճարտարապետ Գուստավ Էյֆելը:

47 մ. երկարությամբ, 11 ճառագայթանի աստղի տեսքով պատվանդամի վրա հիմնված արձանն արդեն պատրաստ էր: Պաշտոնապես Ֆրանսիան ԱՄՆ-ի դեսպանին է այն հանձնում 1884 թ. հուլիսի 4-ին, որից հետո արձանը մասնատում են 350 մասի և տեղավորելով 241 արկղերի մեջ՝ ուղարկում են ԱՄՆ: Արձանը հավաքվում է 4 ամսվա ընթացքում, և 10 տարի ուշացումով՝ 1886 թ. հոկտեմբերի 28-ին այն հանձնվում է ամերիկացիների դատին:

Image result for Ազատության արձանԶորաց քարեր

Զորաց Քարեր հնագույն մեգալիթյան համալիրը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտակայքում: Երկու հարյուրից ավելի ուղղահայաց կանգնած, մինչև 3 մետր բարձրություն ունեցող քարերը (մենհիրներ) զբաղեցնում են 3 հեկտարից ավելի տարածքն: Քարերի կեսից շատն ունեն անցքեր, որոնց տրամագիծը կազմում է 5-7 սմ: Այդ քարերը կազմում են տարբեր տրամագծեր ունեցող երկու շրջան: 

Զորաց Քարերը պատմության ևս մի գաղտնիք է, որը երկար տարիներ շարունակ հանգիստ չի տալիս գիտնականներին: Ենթադրություններ էին արվում, որ մ. թ.ա. III-II հազարամյակներում այս վայրը պաշտամունքային նշանակություն ուներ: Պատմաբաններն ենթադրում են, որ մենհիրներով շրջապատված այս քարերը, քարե պատեր և կտուր ունեցող գերեզմանաթմբի ավերակներն են են: 

Ի հաստատումն այն վարկածի, որ Զորաց Քարեր համալիրը հնագույն աստղադիտարան է, 1994-1997 թթ. հայ գիտնական, ակադեմիկոս Պարիս Հերունու ղեկավարությամբ 4 գիտա-հետազոտական արշավ է կազմակերպվել : Հետազոտությունների շրջանակներում, որոնք անցակցվում էին արևակայության և գիշերահավասարի օրերին, արշավի մասնակիցները չափում էին տեղանքի մագնիսական շեղումը, աշխարհագրական կոորդինատները և հուշարձանի չափերը: Բարդ հաշվարկումների և անցքերով երկնային լուսատուների շարժման բազմաթիվ դիտումների արդյունքը դարձավ Հերունու վարկածը այն մասին, որ Քարահունջի աստղադիտարանը (ինչպես ինքը անվանեց այն) ավելի քան 7500 տարեկան է: Հերունին նույնիսկ զուգահեռ է անցկացնում անգլիական Սթոունհենջի (3020-2910 մ.թ.ա.) և հայկական Քարահունջի միջև: 

Գոյություն ունի նաև երրորդ` միստիկական մեկնակերպ, աշխարհի տարբեր վայրերում մեգալիթյան կառույցների, այդ թվում Քարահունջի, գոյության վերաբերյալ: Նրանք գտնվում են երկրակեղևի բեկման վայրերում, որոնք առանձնանում են էլեկտրամագնիսական դաշտի բարձր ինտենսիվությամբ (գիտականորեն ապացուցված է): Հենց այդ կառույցների միջոցով էլ Երկիրը ստանում է տիեզերական էներգիա: Զորաց Քարեր” և “Քարահունջ” անվանումները նույնպես լիովին չեն բացահայտում այդ քարե համալիրի նշանակությունը: “Զորաց Քարեր” անվանումը, որը նշանակում է “ուժի քարեր”, կարելի է բացատրել նրանով, որ համալիրը տեղակայված է երկրագնդի էներգետիկորեն ամենազորեղ վայրերից մեկում: Ոմանք ենթադրում են, որ «զորաց» բառը իմաստային կապ ունի «զոհ» արմատի հետ, ինչը հնարավոր է դարձնում բացատրել «Զորած Քարեր» անվանումը որպես «զոհաբերությունների վայր»: Ժողովուրդը համալիրը անվանել է Դիք-Դիք Քարեր, բայց տվյալ շրջանակներում «դիք» բառը ոչ մի առնչություն չունի «վեր ցցված» իմաստի հետ: «Դիք» բառաձևը հնդեվրոպական արմատ ունի և «աստվածներ» է նշանակում : Այսպիսով, ժողովրդական անվանումը կարելի է թարգմանել որպես «աստվածների քարեր»: Ինչ վերաբերում է «Քարահունջ» անվանը, այն հիմնականում բացատրվում է որպես «քարերի ձայն» կամ «հնչող քարեր»: «Քարահունջ» անվան ևս մի թարգմանություն` «Արա աստծո տաճար», որտեղ «քա» մասնիկը նշանակում է «աստված», իսկ «Արա» հայկական հեթանոսական կրոնում՝ արևի աստված:

Image result for Զորաց քարեր

Բիգ-բեն

Բիգ Բենը (անգլ.՝ Big Ben), զանգ է, որը գտնվում է Լոնդոնի ժամացույցի աշտարակի վրա։ Բիգ Բեն անվան առաջացման երկու տարբերակ կա։ Առաջինը կապված է սըր Բենջամին Հոլլի հետ, ով եղել է աշտարակի ճարտարապետը, իսկ ըստ մյուս վարկածի այն կոչվել է այդ ժամանակաների շատ հայտնի բռնցքամարտիկ Բեն Կաունտի անվամբ։ Ներկայումս Բիգ Բենը համարվում է Լոնդոնի այցեքարտերից մեկը։ Զոդման պահին Բիգ Բենը ամենամեծ և ամենածանր (13,7 տոննա) զանգն էր Միացյալ Թագավորությունում։ 1881 թ-ին զիջեց առաջնությունը Բիգ Փոլ զանգին (17 տոննա):

Image result for Բիգ-բեն

Էմիտաժ թանգարանը

Պետական Էրմիտաժը Սանկտ-Պետերբուրգում ճանապարհորդների համար ամենամեծ միջազգային պորտալի՝ Tripadvisor –ի օգտատերերի գնահատմամբ ճանաչվել է աշխարհում լավագույն հինգ թանգարաններից մեկը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, TripAdvisor-ի հրապարակած վարկանշային ցուցակում Էրմիտաժը հինգերորդ տեղում է:

«Համաշխարհային ամբողջ գեղեցկությունը մեկ թանգարանում: Այն թույլ կտա ձեր ենթագիտակցությանը ճանապարհորդել բոլոր տեղերով և բոլոր ժամանակաշրջաններում, որտեղ դուք երբևէ երազել եք լինել»,- նշված է պորտալի՝ Էրմիտաժի նկարագրության մեջ:

Էրմիտաժը հիմնադրվել է 1764 թ-ին, բացվել 1852 թ-ին: Ժամանակակից Էրմիտաժը բաղկացած է 6 շենքերից, որոնք գտնվում են Նևա գետի երկայնքով։ Էրմիտաժի կարևորագույն հանգույցը Ձմեռային պալատն է: Էրմիտաժի 400 սրահում ցուցադրված է մոտ 3 մլն ցուցանմուշ:

Էրմիտաժում կա նաև հայ արվեստի և մշակույթի կոթողների հարուստ հավաքածու (Արարատյան թագավորության ժամանակաշրջանից մինչև XVIII դար): Ցուցադրված են ճարտարապետական կառույցների բեկորներ, փայտի և քարի վրա արված փորագրություններ, մոնումենտալ գեղանկարչության ու մանրանկարչության նմուշներ, ձեռագրեր, կավե, ապակե, բրոնզե առարկաներ, ոսկերչական իրեր, դրամներ, կնիքներ և այլ ցուցանմուշներ:
1920 թ-ից Էրմիտաժում աշխատել է ակադեմիկոս Հովսեփ Օրբելին. 1934–51 թթ-ին եղել է  տնօրեն. 1926 թ-ին հիմնադրել և ղեկավարել է Արևելքի բաժանմունքը:

Այժմ Պետական Էրմիտաժը ղեկավարում է հայտնի արաբագետ Միխայիլ Պիոտրովսկին:

Image result for էրմիտաժի թանգարան

Leave a comment