1869 թվականին փետրավրի 19-ին Դսեղ գյուղում ծնվում է անդրանիկ զավակը՝ Հովհաննեսը: Նրանից հետո ծնվեցին ևս 7 բալիկներ՝ 4 տղա և 3 աղջիկ, որից Հովհաննեսի մայրիկը՝ տկին Սոնան և հայրիկը՝ քահանատեր Թաթևոսը շատ երջանիկ էին: Հովհաննեսը մի քիչ չարաճճի էր և լացկան, նա շատ շուտ էր սկսել քայլել: Երբ Հովհաննեսը մի քիչ մեծացավ, մի գեղեցիկ վայր ընտրեց, դա մի բլրակ էր, բայց փոքրիկ տղայի համար դա մի հսկա սար էր թվում: Գյուղում մի տղա կար, որը շա՜տ հեքիաթներ գիտեր և երեկոյան նա պատմում էր երեխաներին փերիների, ամրոցների և այլ հեքիաթային հերոսների մասին: Հովհաննեսը 10 տարեկան էր, երբ ընդունվեց Ջալալօլղու դպրոց, դպրոցի տեսուչը Տիգրան տեր Դավթյանը շատ խելացի մարդ էր, նա նույնիսկ իր տանը մեծ գրադարան ուներ, որից օգտվում էր Հովհաննեսը: Դաս սովորելուց և շատ գրքեր կարդալուց բացի Հովհաննեսը սիրահարվել էր տեսուչի աղջկան՝ Վերգինեին և հորինում է իր առաջին բանաստեղծությունը, հույս ունենալով, որ կարժանանա օրիորդի համբույրին, բայց փոխարենը ստացավ ապտակ: Չորորդ դասարանը չավարտած Հովհաննեսը թողնում է դպրոցը, նա սկսում է շատ գրքեր կարդալ և ինքնուրույն կրթվել, նաև դիտում է հռչակավոր Պետրոս Ադամյանի դերերը: Ադամյանի հետ ծանոթանալու համար Հովհաննեսը որոշում է դերասան դռնալ, մի օր նրան վստահում են սպանված զինվորի դեր: Նա պետք է պառկեր բեմում մինչև վարագույների փակվելը, բայց երբ Ադամյանը բեմ է մտնում նրան մոտիկից տեսնելու համար Հովհաննեսը աչքերը բացում է և գլուխը մի քիչ բարձրացնում այդ ժամանակ ամբողջ դահլիճը ծիծաղում է:
17 տարեկանում գրում է «Շունն ու կատուն»: 1890 լույս է տեսնում Թումանյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն: 1901 թվականին, երբ հիվանդ էր գնաց առողջարան և սկսեց ավելի շատ ստեղծագործել: Թումանյանը Թիֆլիսում ստեղծեց Վերնատունը, այստեղ հյուրընկալում էր իր ընկերներին և հետաքրքիր երեկոներ էին անցկացնում:
1923 թվականի մարտի 23-ին Թումանյանը մահանում է: Արեգը՝ փոքր տղան, բժիշկներից գողանում է Հովհաննես Թումանյանի սիրտը և թաղում դսեղ գյուղում: