Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։
Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։
Այնինչ բընության զըվարթ համերգի
Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։
Բանաստեղծությունից դուրս գրել 18 գոյական, 6 ածանցավոր բառ, 2 բարդ բառ, բանաստեղծությունը սովորել անգիր, ձայնագրել, տեղադրել բլոգում։
Գետակը ժայռից ներքև է իջնում, արագ ընկնում քարերի գլխին, կպչում է ավազին փրփուրը բերանին: Ինչպես ծերունին իր պառաված ձայնով ձայնակցում է իր ժիր թոռնիկի երգին, այնպես է անտառը կամաց արձագանքում ջրի աղմուկին: Այնինչ բնության ուրախ համերգի դիտորդն անխոս ու հավերժական, ժայռը մտախոհ՝ իր մռայլ մտքի ետևից ընկած լսում է նրան:
Գոյականներ-Վտակ, ժայռ, քար, ավազ, փրփուր ծերունի, ձայն, թոռնիկ, երգ, անտառ, արձագանք, ջուր, աղմուկ, բություն, համերգ, ուկընդիր, միտք, լսել:
Ածանցավորներ- Ձայնակցել, բնության, հավերժական, թռչում, գլխին, անհանգիստ:
Բարդ բառեր-Մտախոհ, ունկնդիր: