Քննության նախապատրաստում, Տերևի ծնունդը

Քննության նախապատրաստում, Տերևի ծնունդը

Բողբոջի միջից դուրս եկավ ընկուզենու փոքրիկ, սրտաձև առաջին տերևը: Ոչ ոք չդիմավորեց, ոչ ոք ուրախության ճիչ չարձակեց նրա ծննդյան առիթով: Կարծես այգում որև է փոփոխություն չէր եղել: Միայն մայր ընկուզենին թեթևակի սարսռաց և հազիվ լսելի շշունջով ողջունեց իր անդրանիկ որդու ծնունդը: Նորածին տերևն աչքերը լայն բացած՝ սկսեց նայել շուրջը: Երկինքն ամպամած էր: Փչում էր սառնաշունչ քամին: Մռայլ երկնքից թափվում էին անձրևի խոշոր կաթիլները: Տերևը դողաց, վախեցավ և սոսկալի մենակություն զգաց: Որդու տագնապին անմիջապես արձագանքեց մայր ընկուզենին և ասաց.

-Մի՛ հուսահատվիր, որդի՛ս, դու դեռ կտեսնես աշխարհի գեղեցկությունն ու կհմայվես նրանով:

  1. Տեքստից դուրս գրեք 7-րդ նախադասությունը և համառոտագրեք:

Մռայլ երկնքից թափվում էին անձրևի խոշոր կաթիլները: Թափվում էին կաթիլները:

  1. Տեքստում ընդգծեք կոչական ունեցող նախադասություն:

Մի՛ հուսահատվիր, որդի՛ս, դու դեռ կտեսնես աշխարհի գեղեցկությունն ու կհմայլվես նրանով:

  1. Դուրս գրեք հոդակապով երկու բարդ բառ, դրանց իմաստն արտահայտեք բառակապակցությամբ:

Սրտաձև-սրտի ձև ունեցող, սառնաշունչ- սառը քամի:

  1. Դուրս գրեք քամի, շող, ցանկանալ, դյութիչ բառերի հոմանիշները:

Քամի-հողմ, շող-ճառագայթ, ցանկանալ-կամենալ, դյութիչ-գրավիչ:

Leave a comment