Ես ընտրել եմ «Հայաստանին» բանաստեղծությունը, որովհետև Եղիշե Չարենցը նկարագրում է Հայաստանը, այն Հայաստանը, որը տեսել է վերքեր, թշնամիներ, պանդուխտներ, սակայն դրա հետ մեկտեղ տեսել է նաև Նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան, շատ հանճարներ, խելացի մարդիկ: Չարենցը և իր նման հեղինակները գովերգում են Հայաստանը: Հեղինակը վստահ է, որ էլի են լինելու հայտնի գրողներ, երաժիշտներ, նկարիչներ և Հայաստանը հավերժ լինելու է:
Հազար ու մի վերք ես տեսել, – էլի՛ կը տեսնես,
Հազար խալխի ձեռք ես տեսել, – էլի՛ կը տեսնես։
Աշնան քաղած արտի նման՝ Հազար զոհերի
Չհավաքված բերք ես տեսել, – էլի՛ կը տեսնես։
Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման,
Հազար տարվա հեք ես տեսել, – էլի՛ կը տեսնես։
Նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան,
Ինչքա՜ն հանճար, խելք ես տեսել, – էլի՛ կը տեսնես։
Քո Չարենցին լեզու տվող երկիր Հայաստան,
Հազար ու մի երգ ես տեսել, – էլի՛ կը տեսնես։