Անգլերենի փետրվարյան ֆլեշմոբ

Անգլերենի փետրվարյան ֆլեշմոբ

Այսօր խոսելու ենք տան, բնակարանի, սենյակների մասին, որտեղ ապրում եք: Ուշադիր ուսումնասիրեք տրված բառերը և բառակապակցությունները, որոնց մեծ մասը դուք գիտեք և որոնք կօգնեն ձեզ պատասխանելու հարցերին:

Read more ›

Հովհաննես Թումանյանի մասին պատմող ֆիլմի պատում

Հովհաննես Թումանյանի մասին պատմող ֆիլմի պատում

1869 թվականին փետրավրի 19-ին Դսեղ գյուղում ծնվում է անդրանիկ զավակը՝ Հովհաննեսը: Նրանից հետո ծնվեցին ևս 7 բալիկներ՝ 4 տղա և 3 աղջիկ, որից Հովհաննեսի մայրիկը՝ տկին Սոնան և հայրիկը՝ քահանատեր Թաթևոսը շատ երջանիկ էին: Հովհաննեսը մի քիչ չարաճճի էր և լացկան, նա շատ շուտ էր սկսել քայլել: Երբ Հովհաննեսը մի քիչ մեծացավ, մի գեղեցիկ վայր ընտրեց, դա մի բլրակ էր, բայց փոքրիկ տղայի համար դա մի հսկա սար էր թվում: Read more ›

Քեֆ անողին քեֆ չի պակասիլ

Քեֆ անողին քեֆ չի պակասիլ

Ա

Ժամանակով Բաղդադ քաղաքում նստում էր Հարուն Ալ Ռաշիդ թագավորը։ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը սովորություն ուներ՝ շորերը փոխած ման էր գալիս իմանալու, թե ինչ է կատարվում իր մայրաքաղաքում։ Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած, անցնելիս է լինում մի խուլ փողոցով։ Մի աղքատ տնակից երգի ու նվագածության ձայներ է լսում։ Կանգ է առնում, միտք է անում, միտք, հետաքրքրվում է ու ներս է մտնում։ Ներս է մտնում, տեսնում՝ դատարկ ու մերկ մի տնակ, կրակի դեմը փռած կարպետի վրա նստոտած տանտերն ու երաժիշտները։ Աղքատ ընթրիքի շուրջը բոլորած նվագում են, երգում ու զվարճանում։ Read more ›

Աղ

Աղ

Ամեն մի սննդամթերք, նույնիսկ հացը, կարելի է փոխարինել մեկ ուրիշով: Աղը միակ սննդամթերքն է, որը ոչնչով չի փոխարինվում, առանց աղի ապրել հնարավոր չէ: Բժիշկները պարզել են, որ կենդանի էակը աղ չստանալով’ մահանում է: Read more ›

Ապարներ և օգտակար հանածոներ

Ապարներ և օգտակար հանածոներ

Երկրագնդի արտաքին պինդ շերտը, որի վրա մենք ապրում ենք, կազմված է զանազան նյութերից’ ավազից, կավից, խճից, քարից և այլն: Այդ բոլորը ապարներ են: Կավիճը, որով դու գրում ես գրատախ­տակին, նույնպես ապար է: Ապարներ են նաև քեզ ծանոթ բազալտը և տուֆը, որոնք օգտագործում են տարբեր շենքեր կառուցելու համար: Ապարների այն տեսակները, որոնք մարդն օգտագործում է զանա­զան Նպատակներով, կոչվում են օգտակար հանածոներ: Օգտա­կար հանածոները լինում են մետաղային, վառելիքային, շինարարա­կան: Read more ›