Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց—
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։
Առաջադրանքներ․
1․Բանաստեղծությունից դուրս գրեք 7 գոյական։
Գարուն, փողոց, զնգոց, կրակ, բոց, սրտեր, շրթեր
2․Բանաստեղծությունից դուրս գրեք գաղտնավանկ ունեցող 4 բառ։
Կրակ, սրտեր, շրթեր, զնգոց
3․ Բանաստեղծությունը մի քանի անգամ կարդացեք և գրեք՝ ի՞նչ ձայներ եք լսում, ի՞նչ գույներ եք տեսնում, ի՞նչ եք զգում։
Ես լսում եմ զանգերի զնգոց, տեսնում եմ հետաքրիր գույներ և երանգներ՝ կարմիր, վարդագույն, զգում եմ ուրախություն, մարդկանց երջանիկ դեմքեր եմ տեսնում:
4․ Բանաստեղծությունը սովորեք անգիր, ձայնագրեք, տեղադրեք բլոգում։