Ճամփորդություն դեպի Փայտարվեստի թանգարան

Ճամփորդություն դեպի Փայտարվեստի թանգարան

Մենք ընկեր Թագուհու և ընկեր Մարիամի հետ ամսի 10-ին գնացինք փայտարվեստի թանգարան: Այնտեղ ամբողջը ցուցադրությունը բերքատու ծառերի փայտերից էին պատրաստված: Կաին փայտից արձաններ, օրորոցներ, խմորի տաքության ստուգելու համար փայտիկներ, գաթաները նախշելու ափսեներ, գդալներ, կուժեր, երաժշտական գործիքներ, տարբեր հեքիաթների հերոսներ օրինակ՝ «Կիկոսի մահը» և այլ հետաքրքիր բաներ: Որպեսզի օրորոցներից երեխաները չնկնեին, օրորոցի վերևից կային հատուկ փայտե ձողեր որոնց վրայից կապում էին ժապավեն և երեխային էլ կապում էին ժապավենից, որ նա չընկներ: Էքսկուրսիայից հետո մենք խաղացինք իտելեկտուալ խաղ, մենք պետք է ասեինք ծառերի անուններ: Այդ ամենից հետո մենք ընկեր Մարիամի հետ փայտի շրխկաններով երգեցինք և պարեցինք՝ Աս տարի տարին, Գացեք տեսեք, Ցորեն եմ ցանել և Հաց կթեմ գարի ա երգերը: Շնորհակալություն ընկեր Թագուհուն և ընկեր Մարիամին հետաքրքիր և ուրախ օրվա համար:

processed (2)

processed (3)

Leave a comment