Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…
Առաջադրանքներ․
1․Բառարանի օգնությամբ բացատրել կարմիրով նշված բառերը և սովորել։
Ճահճուտ-ճահիճ, անհունի-անհուն, թախիծ-տխրություն, հրճվանք-ուրախություն:
2․Գրել, թե որ հոլովին են պատկանում աշխարհով, անհունի, կյանքում, բառերը։
Աշխարհով-բացառական
Ահունի-սեռական
Կյանքում-ներգոյական
3․Դուրդ գրիր 7 գոյական։
Աշխարհ, ճահիճ, հրճվանք, թախիծ, գինի, հոգի, անհուն:
4․ Ինչի՞ մասին է բանաստեղխությունը, ո՞րն է նրա գլխավոր միտքը։ Պատասխանդ հիմնավորիր։
Բանաստեղծությունը աշխարհի մասին է: Ինչքան աշխարհը սիրես և նրանով հիանաս նա ավելի լավ բաներ կտա քեզ:
5․Բանաստեղծությունը սովորել անգիր, ձայնագրել, տեղադրել բլոգում։