
Այսօր մենք ընկեր Շուշանի և ընկեր Հասմիկի հետ գնացել էինք երկրաբանության թանգարան: Այնտեղ կաին կենդանիների կմախքներ, ապարներ և այլ հետաքրքիր բաներ: Քանի որ առաջ թթվածինը ավելի շատ է եղել, այնտեղի փղի կմախքը հասնում էր համարյա առաստաղին և այդ փիղը ընդամենը 5 տարեկան էր:
Կաին փղերի ատամները և որոշ մասերը, կաին եղջերուների կոտոշներ, կաին նաև այնպիսի կենդանիների կմախքներ որոնք դեռ բացահայտված չէին: Կաին խեցիների տեսակներ, քարերի տեսակներ և ապարների տեսակներ: Կար մի ցուցակ որտեղ նկարված էին տարբեր ժամանակվա կենդանիներ: Մենք նաև դիտեցինք փղերի մասին ֆիլմ, այն շատ հետաքրքիր էր: Մենք այնտեղ ծանոթացանք ապարների, օգտակար հանածոների, անգին քարերի և այլ բաների մասին: Նաև այնտեղ կայն մեր հանքային ջրերը: Ինձ շատ հետաքրքիր էր թանգարանը և թանգարը ինձ շատ դուր եկավ: Շնորհակալություն ընկեր Շուշանին և ընկեր Հասմիկին լավ օր անցկացնելու համար:

