Ածական

Ածական

Ածական

Այն բառերը, որոնք ցույց են տալիս գոյականի հատկանիշը, կոչվում են ածականներ, օր.` մեծ աչքեր, բարի ժպիտ, փոքրիկ տուն…:

Ածականները պատասխանում են ինչպիսի՞, որպիսի՛… հարցերին: ինչպիսի երեխա- չարաճճի երեխա, ինչպիսի շենք-բարձրահարկ շենք….

1.Լրացրեք նախադասությունները` ընդգծված գոյականներին տալով ներքևի ածականներից որևէ մեկը:

Աղջիկ անհանգիստ շուրջն էր նայում:

Ձիավորները սրարշավ հասան մի դաշտավայր:
Երջանկություն պատել էր պատանու սիրտը:

Ամբոխը հոծ խմբերով մոտեցավ կալվածատիրոջ տանը:

Ճամփորդները հասան մի անտառ և սպասեցին իրենց ուղեկցին:

Ընկերները փոքրիկ առիթով վիճել էին և բաժանվել իրարից:

Վաղեմի, գազազած, կանաչապատ, անսպառ, փոքրամարմին,ստվերախիտ:

Վաղեմի ընկերները, գազազած ամբոխ, կանաչապատ դաշտավայր, փոքրամարմին աղջիկ, ստվերախիտ անտառ:

  1. Դուրս գրել բոլոր ածականները:

Առավոտյան պայծառ արևը շողում էր կապտավուն երկնքում: Սառնորակ ու մաքուր օդում տարածվել էր երփներանգ ծաղիկների արբեցնող բույրը: Անահիտը հագավ վարդագույն վերնաշապիկը, դրեց ճերմակ գլխարկը ու երջանիկ ժպիտով դուրս նայեց կիսաբաց լուսամուտից: Շուրջբոլորը սավառնում էին թռչունները գարնան հիասքանչ ու թարմեցնող օրով խենթացած:

3.Հետևյալ գոյականներից ստացեք ածականներ և գրեք, թե ինչ փոփոխություն կատարեցիք բառերի հետ:

Հնություն, մեծություն, լավություն, երջանկություն, հնչեղություն, ագահություն, ստորություն, հաջողություն, լայնություն, երկարաություն:

Հնություն-հին, մեծություն-մեծ, լավություն-լավ, երջանկություն-երջանիկ, հնչեղություն-հնչեղ, ագահություն-ագահ, ստորություն-ստորի, հաջողություն-հաջող, լայնություն-լայն, երկարաություն-երկար:

Leave a comment