Կան ածականներ, որոնց ցույց տված հատկանիշը համեմատելի է: Համեմատության աստիճանները երեքն են՝ դրական, բաղդատական, գերադրական:
Դրական սատիճանում բառն իր ուղիղ ձևն ունի, օր. Լավ, բարի, գեղեցիկ…
Համեմատական աստիճանում այն համեմատվում է մեկ այլ հատկանիշի հետ, որի համար օգտագործում ենք ավելի, պակաս բառերը, օր.` ավելի լավ, ավելի բարի, պակաս գեղեցիկ…
Գերադրական աստիճանում ածականը ցույց է տալիս մի այնպիսի հատկանիշ, որը բոլորից լավն է: Կազմվում է ամենա բառի կամ գույն ածանցի միջոցով- օր.` ամենալավ կամ լավագույն, ամենագեղեցիկ կամ գեղեցկագույն, ամենաբարի…
Դուրս գրել ածականները և գոյականները:
Հրամանատարը հասավ սիրելի ընկերներին, որպեսզի երկրորդ անգամ փրկի նրանց վտանգից: (3 գոյական, 1 ածական)
Ածական-սիրելի
Գոյական-Հրամանատար, ընկերներ, վտանգ:
Երբ հեռվում հանգչեցին վերջին լույսերը, փոքրիկ Անահիտը երկու անգամ շշուկով ասաց: (3 գոյական, 2 ածական)
Ածական-փոքրիկ, վերջին
Գոյական-լույս, Անահիտ, շշուկ
Ես սիրում եմ հորդառատ անձրևը. այն իմ մեջ հաճելի հիշողություններ է արթնացնում: (2 գոյական, 2 ածական)
Ածական-Հոռդառատ, հաճելի
Գոյական-Անձրև, հիշողություն
Առաջին անգամն էր, որ նա ջերմ սեր էր զգում կրտսեր քրոջ` Մարգարիտի հանդեպ: (3 գոյական, 2 ածական)
Ածական-ջերմ, կրտսեր
Գոյական-Մարգարիտ, սեր, քույր
Նա հարյուր հատ գունավոր ծաղիկներ էր ուզում, որպեսզի դրանցով զարդարեր գեղեցիկ զույգի հարսանեկան տոնը: (4 գոյական, 3 ածական)
Ածական-Գունավոր, գեղեցիկ, հարսանեկան
Գոյական-Զարդ, ծաղիկ, տոն, զույգ:
Բառերը հոգնակի դարձնել:
Մարդ, դաս, սյուն, ձուկ , մատ, ձեռ, ոտ, հարս, գրատուն, ձեռագիր, պատմագիր, հեռախոս, մարդասպան,տղա, աստղ, գնդակ, գլուխ:
Մարդիկ, դասեր, սյուներ, ձկներ, մատներ, ձեռքեր, ոտներ, հարսներ, գրատներ, ձեռագրեր, պատմագրեր, հեռախոսներ, մարդասպաններ, տղաներ, աստղեր, գնդակներ, գլխեր:
- Առանձնացրեք անձնանիշ և իրանիշ գոյականները
Ռուսներ, քաղաք, մայրիկ, Հասաստան, դասընկեր, դասացուցակ, ավտոմեքենա, ինքնաթիռ, օդաչու, լավություն:
Անձնանիշ-Ռուսներ, մայրիկ, դսաընկեր, օդաչու:
Իրանիշ-Քաղաք, Հայաստան, դասացուցակ, ավտոմեքենա, ինքանաթիռ, լավություն:
- Հետևյալ ածականները եթե հնարավոր է դրեք համեմատության երեք աստիճաններով- Մաքուր, կաղ, հին, կարմիր, դաժան, կարճ:
Մաքուր-ավելի մաքուր-ամենամաքուր, հին-ավելի հին, ամենահին, դաժան-ավելի դաժան-ամենադաժան, կարճ-ավելի կարճ-ամենակարճ: