Հայաստանի Հանրապետություն

Հայաստանի Հանրապետություն

Հայոց պատմական հայրենիքի մի հատվածում է Հայաստանի
Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետությունը կրճատ
անվանում են Հայաստան։
Գտե՛ք Հայաստանի Հանրապետության և նրա հարևան
երկրների տեղը քարտեզի վրա։Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է Հայկական
լեռնաշխարհի հյուսիսարևելյան
բարձրադիր մասը։ Այստեղ
նույնպես, ինչպես Հայկական
լեռնաշխարհի մյուս հատվածներում, շատ են բարձր լեռները և
արագահոս լեռնային գետերը։
Անտառապատ լեռնալանջերի
բարձրադիր մասերում տարածվում են ծաղկազարդ ալպյան
մարգագետինները, իսկ ցածրադիր հարթավայրերում մեծ տարածքներ են զբաղեցնում արգավանդ հողերով խոտածածկ
տափաստանները։ Երկնքից կախված չորս հսկա զանգերի է նման
քառագագաթ Արագածը` Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը (4090 մ)։ Արագածի լանջերը, դեպի հարավ իջնելով, աստիճանաբար ձուլվում են Արարատյան դաշտին։
Դու, Արագա՛ծ, ալմաստ վահան Սեգ ժայռերդ` արծվի բույն,
Կայծակեղեն թրերի, Լճակներդ` լույս-փերուզ.
Գագաթներդ` բյուրեղ վրան Առուներդ` մեջքիդ փայլուն
Թափառական ամպերի։ Պերճ գոտիներ ոսկեհյուս։
Ավետիք Իսահակյան
Չորս հսկա զանգերի է նման
քառագագաթ Արագածը:
Հյուսիսային և հյուսիսարևելյան կողմերից հանրապետությունը
պարուրված է Վիրահայոց, Փամբակի և Սևանի լեռների երկարաձիգ շարքերով, իսկ հարավում վեր են խոյանում Զանգեզուրի
լեռները։ Դրանց միջև հոսում են Հրազդան, Որոտան, Դեբեդ և այլ
մեծ ու փոքր գետեր։
Հայաստանի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով։ Դեռ անհիշելի ժամանակներից Հայկական լեռնաշխարհի
տարբեր մասերում զբաղվել են
մետաղաձուլությամբ։ Գիտնականներից շատերը համարում
են, որ Հայաստանում են առաջին
անգամ ձուլել բրոնզ1
և երկաթ։
Հատկապես նշանավոր են
Երևանի տարածքի Շենգավիթ և
Արմավիրից ոչ հեռու գտնվող
Մեծամոր հնավայրերում հայտնաբերված ձուլարանները, որտեղ շուրջ 5000 տարի առաջ
զբաղվել են բրոնզի, ոսկու,
հետագայում` երկաթի ձուլմամբ։
Այժմ Հայաստանում շահագործվում են պղնձի, ոսկու, մոլիբդենի
և այլ մետաղների մի քանի հանքավայրեր։
Մեր երկիրը հարուստ է նաև
շինանյութերով։ Արժեքավոր են
բազմերանգ տուֆի, բազալտի,
գրանիտի, մարմարի հանքավայրերը։ Տուֆակերտ են Հայաստանի բնակավայրերի, այդ թվում`
Երևանի բազմաթիվ շինություններ։ Հենց այդ պատճառով էլ
Երևանն անվանում են վարդագույն քաղաք։
1. Բրոնզ – պղնձի, անագի և այլ մետաղների համաձուլվածք:
Արարատյան դաշտը
Վարդագույն քաղաք Երևանը
Մեր ազգային հարստություններից են հանքային ջրերի մեծ
պաշարները։ Դրանք հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև
նրա սահմաններից դուրս. Ջերմուկի, Բջնիի, Դիլիջանի, Արզնու
առողջարար հանքային ջրերը արտահանվում են շատ երկրներ։
Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է։ Ուրիշ երկրում ապրող
յուրաքանչյուր հայ այսօր կարող է միաժամանակ Հայաստանի
քաղաքացի դառնալ և, համախմբվելով մայր հայրենիքում,
շենացնել ու հզորացնել մեր նախնի Հայկ Նահապետի հիմնած
տունը։ Ինչպես գիտենք, Հայաստանում, հայերից բացի, ապրում
են նաև այլազգիներ` եզդիներ, ասորիներ, ռուսներ, հույներ և այլք։
Հայաստանի բնակչության
շուրջ մեկ երրորդը բնակվում է
մայրաքաղաք Երևանում։ Իր
մեծությամբ հանրապետության
երկրորդ քաղաքը Գյումրին է:
Այն Հայաստանի հին քաղաքներից է, որտեղ պահպանվել են
պատմաճարտարապետական
արժեք ունեցող բազմաթիվ կառույցներ: Գյումրին նշանավոր է
իր յուրօրինակ հումորով։
Փամբակ գետի անտառապատ հովտում է մեծությամբ
հանրապետության երրորդ քաղաքը` Լոռու մարզկենտրոն
Վանաձորը:
Հայաստանը հարուստ է բնական պաշարներով, որակյալ
աշխատուժով, որոնք տնտեսական զարգացման համար խիստ
կարևոր են։ Տնտեսության մեջ իր ծանրակշիռ տեղն ունի
հանքարդյունաբերությունը։
Այս ամենը անշուշտ կհանգեցնի մեր հայրենիքի հետագա
հզորացմանը և յուրաքանչյուրիս համար ցանկալի, ապահով ու
բարգավաճ երկրի ստեղծմանը։ Յուրաքանչյուր հայ մարդու
համար նվիրական գործ պետք է դառնա հայրենիքը շենացնելը։

Leave a comment