Տարօրինակ հարցեր

Տարօրինակ հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբո□ջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դար□ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    Ամբողջ, անգամ, երբեք, դարձավ:
  2. Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
    ա/երեսառած

բ/կամակոր

գ/հակառակ կողմով
դ/բոլորին հակառակ

  1. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
    Վատն-լավն, սովորական-անսովոր, պարզ է-անհասկանալի է, երկար-կարճ:
  2. Տեքստի տրված բառերից որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

  1. Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը

բ/ հարցերին

գ/ դարակները

դ/ խրճիթ            

  1. Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

Վատն         ձուկ

Երկար       տղա

  1. Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
    ա/ձանձրացնում է ձանձրանալ
    բ/չէր կարողանում            կարողանալ
    գ/դնեն                               դնել
    դ/դարձավ                             դրնալ
  1. Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
    ենթակա բարդի, ամպեր, նամակ, նամականիշ, գարեջուր

ստորոգյալ

  1. Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

  1. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Մի փոքրիկ պապիկ,
    հագին հազար շապիկ:
    Կաղամբ
  2. Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:
    Այդ տղան շատ էր սիրում հարցեր տալ, նա ուներ մի սովորություն՝ գուլպաները թարս հագնել, և նա մտածում էր միշտ սխալ:
  3. Ինչո՞ւ էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

  1. Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:
    Նա տեղափոխվեց մի սարի գագաթ և այնտեղ պատրաստեց խրճիթ:
  2. Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
    Ինչո՞ւ էջը տետր ունի

Որ այնտեղ գրեն:

Ինչո՞ւ անիվը մեքենա ունի

Որ վարեն

Ինչո՞ւ կոճակը զգեստ ունի

Որ կոչկեն

  1. Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :

1 Ինչո՞ւ գորգը չի վազում:

2 Ինչո՞ւ աթոռը չի թռչում:

3 Ինչո՞ւ կափարիչը շիշ ունի:

4 Ինչո՞ւ թևը թռչուն ունի:

5 Ինչո՞ւ պոչը շուն ունի:

6 Ինչո՞ւ հեռուստացույցը չի լսում:

7 Ինչո՞ւ լարը համակարգիչ ունի:

8 Ինչո՞ւ գույնը մատիտ ունի:

9 Ինչո՞ւ ուլունքը վզնոց ունի:

10 Ինչո՞ւ էկրանը հեռախոս ունի:

Leave a comment