Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։
Սնկերը ևս ունեն լավ արտահայտված արտաքին կառույց, սնվում են, շնչում, բազմանում, օժտված են կենդանի օրգանիզմների այլ հատկություններով: Նրանք ունեն շատ նմանություններ բույսերի և կենդանիների հետ: Սնկերը սնվում են պատրաստի օրգանական նյութերով:
Սնկերը մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապրում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկը մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:
Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելի սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:
Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տարբեր հիվանդություններ:
Սնկերի մասին գիտությունն անվանվում է սնկաբանություն:
Հարցեր և առաջադրանքներ
Ի՞նչ գիտեք սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:
Սնկերը կենդանի օրգանիցմներ են, որոնք կարողանում են շնչել, սնվել, բազմանալ և մեծանալ: Սնկերը ունեն ոտիկ և գլխիկ, սնկերի ոտիկները կազմված են թելերից։ Այն սնկերը, որոնք ունեն գլխիկ և ոտիկ կոչվում են գլխավոր սնկեր:
Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:
Սնկերը բնության մեջ շատ կարևոր դեր ունեն, որովհետև որոշ սնկեր աճում են ծառերի տակ կամ կողքին, այդ ժամանկ սնկերը չեն խանգարում ծառերին աճել այլ ավելի են օգնում։
Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:
Ուտելի սնկերն են սպիտակ սունկը, շամպինյոնը, յուղասունկը, աղվեսասունկը և այլ սնկեր: Թունավոր սնկերն են` կարմիր ճանճասպանը, ոլորքագլուխը, դժգույն ճանճասպանը, կեղծ կոճղասունկը, դժգույն գարշասունկը և այլ սնկեր:
Սունկը բույս է, թե կենդանի։ Պարզաբանե՛ք։
Սունկը կենդանի է, որովովհետև նա կարող է շնչել, աճել, բազմանալ և սնվել: Սունկը նաև բույս չէ, որովհետև նա ինքնուրույն կարող է կեր հայթայթլել և նա սնվում է փոկրիկ բակտերիաներով:
ՀԵՏԱՔՐՔԻՐ է ԻՄԱՆԱԼ
Ամերիկայի հյուսիսում գտել են մի սունկ, որի մարմնի թելերը տարածված են 15 հեկտար մակերեսով տարածքում և կշռում են 100 տոննա:
Ուտելի սնկեր՝




Թունավոր սնկեր՝


