Մաթեմատիկա 9.04.2021

Մաթեմատիկա 9.04.2021

  1. Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի տասնավորը 8 է, միավորը՝ 7,  մնացած թվանշանները՝ 3։

1) 87337

2) 33387

3) 33378

4) 78383

2. Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․

1) 10, 20, 410, 570, 600

2) 360, 340, 540, 100, 90

3) 368, 358, 321, 101, 103

4) 265, 112, 99, 89, 0

Read more

Զրույցներ իմ բնակավայրի մասին

Զրույցներ իմ բնակավայրի մասին

Հետաքրքրական են նաև այն պատմությունները, որոնք մեր
բնակավայրերի մասին են։ Այդպիսի պատմությունները պարզում
են, բացատրում, թե ինչի հետ է կապված մեր բնակավայրի անունը
կամ որևէ այլ նշանավոր տեղանվան ծագումը` ժայռի, աղբյուրի,
ձորի և այլն։ Նման պատմություններն անվանում են ավանդություններ, զրույցներ։ Ավանդությունները ոչ միայն բացատրում են
տեղանունների, անձնանունների ծագումը, այլև պատմում են մեր
ժողովրդի կյանքում տեղի ունեցած տարբեր ու հետաքրքրական
դեպքերի մասին։ Read more

Եղեգնուհի

Եղեգնուհի

1-ին մաս

Մի թագավոր է էլել։ Այս թագավորը մի որդի է ունեցել մինուճար։ Տղան որ հասել է, հայրն ասել է.

― Որդի՛, ժամանակ է քեզ ամուսնանալու․ ո՞ւմ ես աչքադրել, ասա՛, գնանք նրան ուզենք, կամ թե չէ մեզ կամք տուր, մենք ինքներս կընտրենք քեզ հարմար մի աղջիկ։
Որդին ասաց.

― Հա՛յր, ես միտք չունիմ աղջիկ ուզելու, իսկ եթե ուզելու լինիմ՝ պետք է այնպեսն ուզեմ, որ հոր ու մոր ծնունդ չլինի։

Զարմանում է հայրը և ասում է.

― Այդպես բան անկարելի է։ Read more