ԻՋԵՎԱՆ

ԻՋԵՎԱՆ

Ներկայիս քաղաքի տեղում հնում գտնվել են իջևանատներ, որոնք սպասարկել են Ասորիքից ու Դվինից դեպի Պարտավ և Հյուսիսային Կովկաս գնացող առևտրական տարանցիկ ճանապարհը։ Պարսկական տիրապետության շրջանում այդ վայրը կոչվել է Իստիբուլաղ (պարսկերեն բառացի՝ «տաք աղբյուր»), ուր 1780-ական թվականներին հիմնադրվել է Քարվանսարա գյուղը։

Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատումից հետո վերանվանվել է Իջևան։ Քաղաքի կարգավիճակ ունի 1961 թվականից[2]։

Իջևան - Wikiwand

Իջևանի գորգ

Հիմնադրվել է 1964 թվականին։ Թողարկում էր երկպաստառ, ժակքարդային, հինգ գույնի և տիպաչափի հիսուներկու տեսակ գորգ։ Որպես հումք օգտագործվում էր նորզելանդական բուրդ, հայրենական կապրոն և պղնձա-ամիակային նրբաթել։

1975 թվականին արտադրվել է մեկ միլիոն մետր3 գորգ։ Ազգային նրբաճաշակ զարդարանքը և ժամանակակից ձևավորումը իջևանյան գորգերին համաշխարհային ճանաչում են բերել։ Դրանք ցուցադրվել են ՄոնրեալիՍան ՊաուլոիԲեյրութիԲաղդադիՊրագայիՊլովդիվիԼայպցիգի միջազգային ցուցահանդեսներում և ԽՍՀՄ Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսում։ Կոմբինատի՝ «Էրեբունի-2750», «Իջնան» և «Գուգարք» գորգերը արժանացել են պետական որականիշի։ Արտադրանքն առաքվում էր Խորհրդային Միության բազմաթիվ վայրեր, ինչպես նաև արտասահմանում։

Արնար (մարզադաշտ) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Արնար մարզադաշտ

Խորհրդային տարիներին քաղաքը ներկայացնում էին Բենտոնիտ ՖԱ թիմը, որը կոչված է Բենտոնիտի անունով։ 1990 թվականին մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո թիմը կազմալուծվել է։ 2007 թվականի սկզբին թիմը վերստեղծվել է՝ շնորհիվ նախկին ֆուտբոլիստ, այժմ՝ գործարար Դավիթ Դավթյանի[5], որն իրականացրել է լայնածավալ ծրագրեր ։ Բայց գավաթում երկու հանդիպում և մի քանի ընկերական խաղ անցկացնելուց հետո թիմը լուծարվել է` ֆինանսավորման արագ ավարտի պատճառով։

Քաղաքն ունի «Արնար» մարզադաշտ, որը կառուցվել է 2007 թվականին։ Ներկայումս օգտագործվում է հիմնականում ֆուտբոլային հանդիպումների համար։ 2008 թվականին «Արնար» մարզադաշտում անցկացվել է Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը «Արարատ Երևան ՖԱի» և «Ուրարտու ՖԱի» միջև։ Մարզադաշտի հարևանությամբ կա մարզասրահների մինի խաղադաշտ։

Իջևանի տեսարժան վայրեր

Իջևանի տեսարժան վայրերից են կենտրոնական զբոսայգին, բուսաբանական այգին (Դենդրոպարկը), Իջևանի պատմաերկրագիտական թանգարանը և այլն։ Յուրաքանչյուր տարի Իջևանում տեղի է ունեցել ճարտարապետների միջազգային գիտաժողով, որի արդյունքում ստեղծված գործերը տեղադրված են կենտրոնական զբոսայգում։

Իջևանի տարածաշրջանը հայտնի է նաև իր պատմաճարտարապետական կոթողներով, որոնցից ամենահայտնին Մակարավանքն է։ Այն կառուցվել է 10-13-րդ դարերում, գտնվում է Աչաջուր գյուղի մոտ՝ Իջևանից 10 կմ հեռավորության վրա։ Տարածքի լեռներում բազմաթիվ են քարանձավները (Լաստիվեր՝ գյուղ Ենոքավան 3 կմ)։

Իջևանը հարմարավետ վայր է ակտիվ հանգստի սիրահարների համար։ Այստեղ կարելի է կազմակերպել ձիարշավներ, հետիոտնային, հեծանվային արշավներ, վրանային երեկոներ։

կենտրոնական այգի

Ինչ անել և ուր գնալ Իջևան քաղաքում

Բուսկան այգի

Իջևանի ծառայգին կամ Դենդրոպարկը. լուսանկարներ | iRegion

Իջևանի պատմաերկրագիտական թանգարան

Իջևանի պատմաերկրագիտական թանգարան - Իրազեկ

Leave a comment