Լուսնահաչ

Լուսնահաչ

_ Հայրի՛կ, ինչու՞ մեր Բողարը
Միշտ հաչում է լուսնի վրան.
Մի՞թե պայծառ լուսնյակը
Մեկ վնա՞ս է տալիս նրան:
_ Ո՛չ, որդյակ իմ, ոչ թե վնաս
Այլ լույս, միայն լույս է տալիս,
Իսկ շանն՝ իբրև գայլի ցեղի,
Լույսը գիշերը դուր չի գալիս:

Բայց լուսինը խոմ չգիտե՞,
Որ իր վրան հաչողներ կան, —
Նա լուռ ու մունջ՝ բակ բոլորած՝
Շարունակում է իր ճամփան:
Մենք էլ, որդյա՛կ, լուսնի նման
Պետք է լույս տանք մութ աշխարհին,
Եվ համարենք, թե չենք լսում
Մեզ վրա զուր հաչողներին:

Առաջադրանքներ՝

  • Բանաստեղծությունից դուրս գրեք 13 գոյական, առանձնացրեք դրանց արմատները, հնարավորության դեպքում դրանցով նոր բառեր կազմեք:

Հայրիկ, Բողար, լուսնյակ, որդյակ, լույս, գայլ, շուն, ցեղ, գիշեր, ճամփան, աշխարհ, վնաս, բակ

Հայր-իկ,  լուսն-յակ, որդ-յակ, ճամ-փան

Լույս-լուսավոր, գայլ-գայլաձուկ, շուն-շնազգի, ցեղ-ցատեսակ, գիշեր-գիշերակաց, աշխարհ-աշխարհահռչակ, վնաս-վնասվածք, բակ-բակային:

  • Դուրս գրեք ուրիշի խոսքի երկու օրինակ և հերթով գրեք, թե ով ում  հետ է խոսում:

_ Հայրի՛կ, ինչու՞ մեր Բողարը
Միշտ հաչում է լուսնի վրան.
Մի՞թե պայծառ լուսնյակը
Մեկ վնա՞ս է տալիս նրան:

Որդին խոսում է հայրիկի հետ:

_ Ո՛չ, որդյակ իմ, ոչ թե վնաս
Այլ լույս, միայն լույս է տալիս,
Իսկ շանն՝ իբրև գայլի ցեղի,
Լույսը գիշերը դուր չի գալիս:

Հայրը խոսում է որդու հետ:

  • Ուրիշ ի՞նչ կենդանիներ գիտեք, որ լուսնյակի հետ առնչություն ունեն: Գրեք դրանց  մասին:

Չղչիկ

Ցերեկը, փաթաթվելով այդ լայն թևերի մեջ, նրանք գլխիվայր կախվում-մնում են փչակներում, ձեղնահարկերում կամ որևէ մութ տեղում, իսկ գիշերը դուրս են թռչում՝ որսի։

Բու

Բվերը սիրում են գիշերը, որովհետև նրանք կարող են աննկատ որս անել:

  • Ձեր կարծիքով շան հաչոցն անհանգստացնո՞ւմ է լուսնյակին, պատասխանը հիմնավորեք:

Իմ կարծիքով ոչ, որովհետև լուսինը շա՜տ հեռու է, նա կարող է նաև չլսել:

  • Ըստ ձեզ կարևո՞ր են բանաստեղծության վերջին չորս տողերը, բացատրեք դրանք:

Իմ կարծիքով վերջին չորս տողերը կարևոր են:  Մենք պետք է բարի լինենք, որ մեր բարությամբ լուսավորենք աշխարհը և ուշադրություն չդարձնենք զուր խոսողներին:

Leave a comment