Կետադրություն

Կետադրություն

Շաղկապից առաջ դրվող ստորակետներ

Որ, երբ, քանի որ, իսկ, որովհետև …. Ստորադասական շաղկապներից առաջ միշտ դրվում է  ստորակետ, օրինակ՝ Նրանք հավաքվել են, քանի որ միջոցառում է:

Ու, և շաղկապներից առաջ դրվում է ստորակետ, եթե նախադասության գոծողություն կատարողը փոխվում է, օրինակ՝ Ամեն քայլափոխին զորքը մոտենում էր, և արքային թվում էր, թե այլևս ելք չկա:

Այստեղ առաջին նախադասությունում զորքն էր մոտենում, երկրորդ նախադասությունում՝ արքան է գործողություն կատարում:

Իսկ եթե լինի Ամեն քայլափոխին զորքը մոտենում էր և շուտով կհասնեք արքայի ամրոցին:

Ապա այս դեպքում ստորակետ չէինք դնի, որոհետև երկու նախադասություններում էլ գործողությւոն կատարողը զորքն է:

Թվարկման դեպքում դրվող ստորակետ

Հաջախ խոսքում հեղինակը թվարկում է առարկաներ, հատկանիշներ, գործողություններ, անուններ… Ցանկացած դեպքում, եթե կա թվարկում, անպայման պետք է դնել ստորակետ, օրինակ՝ Մրգերից նա սիրում էր տանձը, խնձորը, խաղողը:

Անահիտը մաքրասեր, մեծահոգի, ազնիվ ու շատ բարի աղջիկ է:

Նրանք մոտեցան, սրբեցին ու դասավորեցին աթոռները:

Կարենը, Սարգիսը, Արմանն ու գոռը գնացել էին անտառ:

  1. Գտնել նախադասության ենթակաները և ընդգծել:

Ա. Ծերունին մտավ լքված խրճիթը:

Բ. Կարինեն սիրում էր ճամփորդել:

Գ. Հավաքված կանանցից մի քանիսն մաքրում էին ձավարը:

Դ. Զորավարը հոգատար հայր էր:

2 .Կետադրեք նախադասությունները, ընդգծեք շաղկապները:

Փոքրիկ տղաները խաղում էին դրսում, իսկ աղջիկները տանն էին:

Մարդիկ բակ դուրս եկան, երբ անձրևը կտրվեց:

Մայրիկը խիստ բարկացավ, ու Անահիտը հուզված լաց եղավ:

Նա հոգնած էր, որովհետև ամբողջ օրն աշխատել էր:

Ոչ ոք չէր ցանկանում նրան օգնել, քանի որ ստախոս էր:

Արևը շողում էր, և եղանակը տաք էր:

  1. Կետադրեք նախադասությունները:

Գլխարկով մարդը մոտեցավ մեզ, ողջունեց, մեղմ ժպտաց ու առանց հրաժեշտ տալու հեռացավ:

Հարսանիքին հավաքվել էին աղքատ, հարուստ, նշանավոր, անհայտ մարդիկ, բոլորը պարում էին, ուրախանում:

Մեքենայից դուրս եկան հորեղբայրս, մորեղբայրս, մայրիկս, պապիս, ու տատիս, բայց հայրս չկար:

Նրանք զարմացած նայում էին այդ բարձրահասակ, շիկահեր, թիկնեղ, խիստ ու բարի դեմքով մարդուն, ով բոլորին ժպտում էր:

Մենք նույնիսկ չէինք հիշում, թե ինչպես դուրս եկանք փողոց, և Արմենը արագ զանգահարեց հեռախոսով, ինչ որ բան պատմեց ու զայրացած վազեց անհայտ ուղղությամբ:

Leave a comment