Տարօրինակ հարցեր

Տարօրինակ հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբո□ջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն: Read more

Մաթեմատիկա 06.04.2021

Մաթեմատիկա 06.04.2021

Ավտոբուսը 4 ժամում անցավ 240կմ ճանապարհ: Ավտոմեքենան այդ ճանապարհը քանի՞ ժամում կանցնի, եթե գնա ավտոբուսից 20կմ/ժ արագ:

Լուծում՝

240:4=60

60+20=80

240:80=3

Պատ.՝ 3ժամում Read more

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

Հայաստանի Հանրապետությունից բացի` այսօր գոյություն ունի նաև
հայոց երկրորդ պետությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ)։ Այն ստեղծվել է 1991թ.
սեպտեմբերի 2-ին։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտոնապես կոչվում է նաև Արցախի
Հանրապետություն: Լեռնային Ղարաբաղի տարածքը հիմնականում ընդգրկում է հայոց պատմական
Արցախ աշխարհը, որը դարեր շարունակ անկախության համար
մղած պայքարի օրինակ է եղել։

Read more

Ոսկու կարասը

Ոսկու կարասը

Մաս 2

Վեր է կենում, մին էլ գնում։Կարասը բաց է անում՝ դարձյալ մեջը լիքը օձ։Էս ի՞նչ հրաշք է, ի՞նչ միտք ունի, չեն հասկանում։Թագավորը հրամայում է, հավաքում է իր երկրի իմաստուններին։

— Բացատրեցե՛ք,— ասում է,— ո՛վ իմաստուններ, ի՞նչ հրաշք է սա։ Էս հողագործներն իրենց հողում կարասով ոսկի են գտել։ Ես եմ գնում՝ կարասը լիքն օձ է դառնում, սրանք են գնում՝ ոսկի։ Էս ի՞նչ կնշանակի։

— Դրա բացատրությունն էս է, թագավո՛ր, եթե չես բարկանալ,— ասում են իմաստունները։— Կարասով ոսկին աղքատ հողագործներին պարգև է ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար։ Երբոր նրանք են գնում, իրենց արդար վարձին են գնում ու միշտ էլ ոսկի են գտնում, իսկ երբոր դու ես գնում, գնում ես ուրիշի բախտը հափշտակես, նրա համար էլ ոսկու տեղ օձ ես գտնում։ Read more

01.04.2021

01.04.2021

Ավտոմեքենան գյուղից քաղաք ճանապարհն անցավ 4 ժամում՝ 60 կմ/ժ արագությամբ: Քանի՞ ժամում նա կանցներ այդ ճանապարհը , եթե ընթանար 20 կմ/ժ-ով ավելի արագությամբ:

Լուծում՝

60+20=80

4×60=240

240:80=3

Պատ.՝ 3 ժամում: Read more