ԹՎԱԿԱՆ
Այն բառերը, որոնք ցույց են տալիս թիվ, թվային կարգ, կոչվում են թվականներ, օրինակ՝ մեկ, չորս, տասնմեկերորդ…
Թվականները՝ ըստ գրության լինում են երկու տեսակի՝ առանձին և միասին գրվող թվականներ:
11-99 թվականները գրվում են միասին, օրինակ՝ քսանեկրու, հիսունչորս…
100-ից բարձր թվականները գրվում են անջատ, օրինակ՝ երեք հազար հինգ հարյուր տասնչորս:
Թվականների ուղղագրությունը
Պետք է հիշել, հետևյալ թվականների ուղղագրությունը ինն(ը), տասը, երեսուն, քառասուն, հիսուն, վաթսուն, յոթանասուն, ութսուն, իննսուն, միլիոն, միլիարդ:
- Հետևյալ թվականները գրել տառերով` 54, 847, 6985, 12546, 68, 95, 15, 58, 697, 89:
Հիսունչորս, ութ հարյուր քառասունյոթ, վեց հազար ինը հարյուր ութսունհինգ, տաներկու հազար հինգ հարյուր քառասունվեց, վաթսունութ, իննսունհինգ, տասնհինգ, հիսունութ, վեց հարյուր իննսունյոթ, ութսունինը:
- Գրեք, թե որ թվականներ են գրվում միասին, իսկ որոնք՝ առանձին:
Տասնմեկից իննսունինը գրվում են միասին, իսկ հսրյուրից հետո՝ առանձին:
- Գրեք բոլոր տասնյակները և բառակազմորեն դրանք վերլուծեք՝ առանձնացնելով արմատն ու ածանցը: Ո՞ր ածանցն է կրկնվում, ձեր կարծիքով դա ի՞նչ իմաստ ունի:
երեք-սուն, քառա-սուն, հիթ-սուն, վաթ-սուն, յոթանա-սուն, ութ-սուն, ինն-սուն