Ժողովուրդ, արքաներ, հերոսներ
Հայկ Նահապետ, Մենուա, Արգիշտի, Արտաշես, Տիգրան…
Արտաշեսյաններ, Արշակունիներ, Բագրատունիներ, Ռուբինյաններ…
Անունների այս շարքը կարելի է շարունակել։ Նրանցից շատերը մեզ ծանոթ են։ Այդ անուններով փողոցներ են կոչվում, հրապարակներ, նաև քաղաքներ, օրինակ` Արտաշատն ու Վաղարշապատը։
Հայոց արքաների և արքայատոհմերի անունները այսօր էլ շարունակում են ապրել։
Արքաների կամ արքայատոհմի անուններից
բացի` կարող ենք հիշատակել նաև զորավարների, գործիչների, ազգային շատ հերոսների
անուններ։
Ինչո՞ւ ենք մենք, սակայն, միևնույն շարքում
նշում արքային ու զինվորին, պետության հիմնադրին ու շարքային ծառայողին։ Ի՞նչն է նրանց
միավորում, ի՞նչն է ընդհանուր տարբեր ժամանակներում ու
տարբեր պայմաններում ապրած այդ մարդկանց համար։ Նրանց
բոլորին միավորել է մի մեծ նպատակ` հայրենի երկիրը շենացնելն
ու հզորացնելը և նրան նվիրումով ծառայելը։
Դեպի այդ կարևոր նպատակը տանող ճանապարհին արքաներն ու առաջնորդները ունեցել են բազմաթիվ հետևորդներ և
գաղափարակիցներ։ Նրանցից շատերի անունները մենք չգիտենք, բայց առանց այդ մարդկանց նվիրումի, անձնազոհության և
հավատարմության որևէ իշխան, առաջնորդ կամ ղեկավար չէր
կարող հասնել իր նպատակներին։ Նրանց բոլորին` ազնվականին, մտավորականին, հոգևորականին, զինվորին ու շինականին միասին, անվանում են ժողովուրդ։ Որպեսզի ժողովուրդը կարողանա միավորվել, կազմակերպվել և հասնել իր
նպատակներին, նրան անհրաժեշտ է միավորող ու առաջնորդող
ուժ՝ անհատ կամ կազմակերպություն։ Ժողովրդին կազմակերպող
ու առաջնորդող այդպիսի դեր է կատարում պետությունը։ Հայոց
մեծազոր արքաների գլխավոր նպատակը նախ և առաջ պետության ամրապնդումն ու հզորացումն են եղել։ Դրա համար էլ
նրանք մեկընդմիշտ մնացել են ժողովրդի հիշողության մեջ և
օրինակ ծառայել հետագա սերունդների համար։
Մենուա և Արգիշտի Առաջին
Մեր մայրաքաղաքը` Երևանը, աշխարհի հնագույն քաղաքներից է։ Նրան տարեկից քիչ քաղաքներ կան։ Այդպիսին է,
օրինակ, Հռոմը, որը Երևանից քիչ ավելի ուշ է հիմնադրվել։ Հռոմի
հիմնադրման մասին միայն բանավոր ավանդապատումներ կան,
իսկ Երևանն ունի քարի վրա փորագրված իր ծննդյան վկայագիրը։
Գրվել է քաղաքի հիմնադրի` Արգիշտի I արքայի հրամանով Ք. ա.
782 թվականին։
Արգիշտի I-ը Արարատյան կամ Վանի թագավորության հզոր
արքաներից էր։
Վանի թագավորությունը Հայկական լեռնաշխարհում ստեղծված մեծ պետություն էր, որ կարողացավ միավորել լեռնաշխարհի համարյա ամբողջ տարածքը։
Վանի թագավորությունը նրա
հարավային հարևան և գլխավոր
հակառակորդ երկրում` Ասորեստանում հայտնի էր Ուրարտու
անունով։ Ուրարտու անվանումը
Արարատ անվան փոփոխված
տարբերակն է։ Արարատ (Այրարատ) անվան հետ է կապվում
երկրի Արարատյան թագավորություն անվանումը: Բացի դրանից`
մեզ հասած ուրարտական արձանագրություններում այն կոչվում է
Բիայնիլի, այսինքն` Բիայնա երկիր։
Ք. ա. 9-րդ դարի երկրորդ կեսին, այսինքն՝ մեզանից ավելի
քան 28 դար առաջ, «Նաիրի երկրի արքա» Սարդուրի I-ը հիմնեց
Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքը: Այդ մասին թողած
արձանագրություններում նա ներկայանում է որպես «մեծ արքա,
հզոր արքա, արքաների արքա»: Վանի թագավորության հզորաց Վանի միջնաբերդը
ման գործում նշանակալի դեր ունեցան Սարդուրի I-ի հաջորդ
Իշպուինի արքան և հատկապես Մենուան: Սկզբում Մենուան
կառավարում էր իր հոր՝ Իշպուինի արքայի հետ: Այսինքն` Իշպուինին արքայազն Մենուային դարձրել էր իր գահակիցը՝ այդ
կերպ սովորեցնելով նրան պետության կառավարման դժվարին
գործը: Որոշ ժամանակ հետո արքան իր մյուս որդու հետ սկսեց
վարել երկրի կրոնական գործերը, իսկ Մենուան դարձավ Վանի
թագավորության միանձնյա գահակալը:
Մենուայի միանձնյա կառավարման ժամանակաշրջանում
(Ք. ա. 810-786թթ.) Արարատյան թագավորությունը հզորացավ,
կարողացավ իր հսկողության տակ առնել երկրից դեպի հարավ,
արևելք ու արևմուտք տանող կարևոր ճանապարհները:
Մենուա արքայի օրոք Տուշպա (Վան) մայրաքաղաքին խմելու և
ոռոգելու ջուր մատակարարելու համար կառուցվեց մոտ 72 կմ
երկարությամբ ջրանցք, որը մինչև օրս էլ գոյություն ունի։
Մենուայի ջրանցքը
Մենուայի ջրանցքը սկիզբ է
առնում Հայոց ձոր գավառում։
Ջրանցքը բարդ կառուցվածք
ունի։ Այն անցկացված է լեռների լանջերին փորված և տեղտեղ քարե պատնեշներով ամրացված հունով, ինչպես նաև
ձորերի վրա կառուցված կամուրջներով։ Ջրանցքի տնտեսական նշանակությունն այնքան մեծ է եղել, որ նրա պահպանման համար ամրոցներ են
կառուցվել։
Ջրանցքի կառուցումն ավետող սեպագիր արձանագրության մեջ ասվում է.
«Խալդյան զորությամբ1
Մենուան, Իշպուինիի որդին,
մեծ արքան, հզոր արքան, արքան Բիայնա երկրի և
1. Խալդի (Հալդի) – Բիայնա երկրի գլխավոր աստվածը:
տերը Տուշպա քաղաքի, այս
ջրանցքը անցկացրեց։ Անունը
(ջրանցքի) Մենուայի ջրանցք է»։
Վան այցելած ճանապարհորդներին հիացմունք են պատճառել
Մենուայի ջրանցքի արտակարգ
զուլալ ջուրը և զարմանալի
արագ ընթացքը։ Իր վիթխարիությամբ և ջրառատությամբ
Մենուայի ջրանցքը յուրահատուկ տեղ է գրավում ոչ միայն
Վանի թագավորության, այլև
ընդհանրապես Հին աշխարհի
ոռոգիչ կառույցների շարքում։
Մովսես Խորենացին այն պարզապես «գետ» է անվանում։
Մենուա արքայի ռազմական հաղթանակները, նրա օրոք
երկրի բարգավաճումը հիմք դարձան նրա որդու և հաջորդի՝
Արգիշտի I-ի աշխարհակալ տերության ստեղծման համար: Արգիշտի I-ի կառավարման տարիներին (Ք. ա. 786-764թթ.), Վանի
թագավորությունն իր հզորության
բարձրակետին հասավ: Էրեբունիից հետո Արգիշտի I-ը Արարատյան դաշտում` հնամյա Արմավիր քաղաքից ոչ հեռու հիմնեց Արգիշտիխինիլի քաղաքը:
Այդ առթիվ փորագրված արձանագրության մեջ ասվում է.
«Խալդյան մեծությամբ Արգիշտի
Մենուաորդին ասում է. «Ես կաԽալդի աստծո
հարթաքանդակը
58
ռուցեցի փառահեղ բերդաքաղաք, կոչեցի այն Արգիշտիխինիլի:
Հողն ամայի էր… Ես գետից չորս ջրանցք հանեցի, խաղողի և
պտղատու այգիներ գցեցի, մեծ գործեր կատարեցի այնտեղ»»:
Արգիշտի I-ի հմուտ կառավարման շնորհիվ Վանի թագավորությունը դարձավ հզորագույն պետություն: Նրա հզորության
հետ ստիպված էին հաշվի նստել շատ երկրներ, այդ թվում՝ Վանի
թագավորության գլխավոր հակառակորդ Ասորեստանը: Արգիշտի
արքայի մասին խոսելով` Ասորեստանի զորքերի ընդհանուր հրամանատարն ասում է. «Արգիշտիի
ուժերը մեծաքանակ են, նրա
անունն անգամ ահարկու է որպես ծանր հողմ»:
Արգիշտի I-ի հաջորդներն էլ
շարունակում էին երկիրն ամուր
և ծաղկուն վիճակում պահելու
գործը: Նրանցից Ռուսա II-ը կառուցեց Թեյշեբաինի քաղաքը,
որն այսօր Երևանի Կարմիր բլուր
հնավայրն է: