Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
Ամառվա մի օր ուղեորները, կեսօրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում: Նրանք տեսան մի սոսի, մոտեցան և պարկեցին նրա ստվերում` հանգստանալու: Նայելով սոսու ոստերին` իրար մեջ խոսեցին.
– Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց համար անօգուտ:
Սոսին նրանց տխրաձայն պատասխանեց.
– Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ ու անօգուտ անվանում:
Այդպես էլ որոշ մարդկանց բախտը չի բերում. նրանք լավություն են անում մերձավորներին, բայց շնորհակալություն չեն ստանում:
Բնագրից դու՛րս գրիր 3–ական գոյական, ածական և դերանուն:
| գոյական | ածական | դերանուն |
| Սոսի | հոգնած | Դուք |
| Ճանապարհ | անպտուղ | Ինձ |
| Ծառ | անօգուտ | Իրիար |
Բնագրից դու՛րս գրիր 2 հնչյունափոխված բառ և վերականգնի՛ր դրանց արմատների ուղիղ ձևերը:
| հնչյունափոխված | անհնչյունափոխ |
| Ուղևորները | Ուղևոր |
| Կեսօրվա | Կեսօր |
Բնագրում գտի՛ր և գրի՛ր տրված բառերի՝
ա) հոմանիշները
նայել – տեսնել
միջօրե – կեսօր
տապ – շոգ
բ) հականիշները
վատություն – լավություն
պտղատու – անպտուղ
Բնագրից դու՛րս գրիր 2–ական բարդ և ածանցավոր բառ և վերլուծի՛ր բաղադրիչների:
Օրինակ՝ ժամացույց = ժամ + ա + ցույց
Բարդ բառեր՝
Կեսօր=կես-օր
Տխրաձայն=տխուր-ա-ձայն
Ածանցավոր բառեր՝
Անօգուտ=ան-օգուտ
Անպտուղ=ան-պտուղ