Առաջադրանքների փաթեթ Հոկտեմբերի 4-8

Առաջադրանքների փաթեթ Հոկտեմբերի 4-8

Իմաստով մոտ բառերը կոչվում են հոմանիշներ (հոմ-նման, կից):

Տրված բառերը բաժանի՛ր հոմանիշների չորս խմբի:
Երկիր, մազ, դեպք, արշալույս, ծեգ, պետություն,եղելություն, ծամ, թագավորություն, պատահար, վարս, այգաբաց, կայսրություն, հեր, իրադարձություն, միջադեպ, տերություն, լուսաբաց:

Երկիր-պետություն-թագավորություն-կայսրություն, մազ-ծամ-վարս-հեր, դեպք-պատահար-իրադարձություն-միջադեպ, արշալույս-ծեգ-այգաբաց-լուսաբաց,

Ընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինի՛ր տրված հոմանիշներով:

Հետապնդել են նրանց, սարսափ, անցնելիս, ապրում են, կացարան, առատ, գործածում են, նկատել են, հայտնաբերել են, կերակրվում են:

Հիմալայներում, ձյունոտ անտառով անցնելիս, գիտական արշավախմբի անդամները նկատել են մորթիներով ծածկված երկու կնոջ: Գիտնականները հետապնդել են նրանց և գտել են նրանց կացարանը, որ քարանձավ է եղել: Պարզվում է, որ 20-րդ դարում դեռ գոյություն ունեն քարանձավային մարդիկ: Նրանք չեն կարողանում օգտվել կրակից, իսկ որպես հագուստ գործածում են վայրի կենդանիների մորթիները: Կերակրվում են հում սնկով, որը կացարանի շրջակայքում առատ է: Քաղաքակիրթ մարդկանց հետ առաջին հանդիպումն ուղեկցվել է սրսափով ու ծայրաստիճան զարմանքով:

Ընդգծվված բառերը փոխարինի՛ր տրված հոմանիշներով:

Գուլխ, Սուրբ գիրք, ազգ, բարկանալ, էլ, ուզել, շինել, իրար, ցրվել, գործածել, հասկանալ:

Սուրբ գրքում գրված է, որ մարդիկ Բաբելոնում ցանկանում են այնքան բարձր աշտարակ շինել, որ գլուխը երկինք հասնի: Աստված զայրանում է մարդկանց վրա ու խառնում նրանց լեզուները: Մարդիկ էլ մեկմեկու խոսքը չեն հասկանում, խառնաշփոթություն է առաջանում, և ազգերը ցրվում են աշխարհով մեկ:
Ուստի <<բաբելոնյան աշտարակաշինություն>> արտահայտությունն գործածվում է, երբ ցանկանում են բնութագրել խառնաշփոթություն, աղմուկ, անկարգություն:

Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած  թշերով (թշերով, այտերով):
Հյուրը քթի տակ բարի ժպտում (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա զտարյուն(ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց խորտակվում(սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
Նրա բոլոր հույսերը ընկղմվում(սուզվում, խորտակվում, ընկղմվում) էին:

Սխալ կամ ոչ տեղին գործոծված բառերը գտի՛ր և ուղղիր՝ դրանց հոմանիշները գրելով:

Մի նոր աշակերտ կա մեր դաասարանում:
Հիվանդին լավ նաիր,որ շուտ լավանա:
Մատանու ակը գլորվեց մինչև անծանոթի կոշիկն ու հանգստացավ:

Leave a comment