Ամառն ու ձմեռը նկարագրի՛ր՝ գործածելով, ինչքան հնարավոր է, շատ հականիշներով:
շոգ-ցուրտ, տաք-սառը, սառույց-ջուր, ձյուն-ավազ, անպտուղ-պտղատու:
Սեր և հոր բառերի տարբեր իմաստներով կազմի’ր նախադասություններ:
Օրինակ՝
Այս տարի մարտը տաք էր ու չոր:
Մութն ընկնելուն պես մարտը վերջացավ:
Բոլորին սեր և բարություն է պետք:
Կատուն եկավ և լպստեց կաթի սերը:
Գոտն արդեն մեկ տարի է ինչ հորում է:
Աղջիկը իր հոր հետ գնաց գնումների:
Կետերի փոխարեն գրի՛ր փակագծերում տրված համապատասխան բառը կամ արտահայտությունը:
Ծառերին արթնացնողը քմաին էր (քամին էր, քամիներ):
Այդ օրվանից հետո շատ քամիներ(քամիներ, քամին էր ) են փչել:
Տարբեր պարեր (պար էր, պարեր) են սովորեցնում դպրոցում:
Դա չտեսնված մի պար էր (պարեր, պար էր):
Պարտեզի բոլոր ծաղիկները սպիտակ են (սպիտակ են, սպիտակեն):
Եթե բոլոր ծաղիկները միանգամից սպիտակեն (սպիտակեն, սպրտակ են), լա՞վ կլինի:
Թող հենց հիմա աչքերը փակեն (փակեն, փակ են) ու քնեն:
Բոլոր դռները փակ են (փակ են, փակեն), մի՞թե տանը մարդ չկա:
Անծանոթ համ էր (համ էր, համեր), այդ մրգից չէի կերել:
Տարբեր խոհարարների եփած նույն անունով ճաշերը տարբեր համեր (համեր, համ էր) ունեն:
Նախադասության մեջ ընդգծված արտահայտությունները փոխարինի՛ր հոմանիշ բառերով:
Այս աղջիկը մատի վրա խաղացնում է բոլորիս:
Այս աղջիկը կառավարում է բոլորիս:
Հանկարծ սիրտը դող ընկավ. բա որ գազանը նորից գա, ինքն ի՞նչ է անելու:
Հանկարծ վախեցավ. բա որ գազանը նորից գա, ինքն ի՞նչ է անելու:
Ա՛յ քեզ պատմություն, լսողների մազերը բիզ-բիզ էին կանգնել:
Ա՛յ քեզ պատմություն, լսողները զարմացել էին:
Մի մատ երեխա է, բայց ինչ՛եր գիտի:
Մի փոքր երեխա է, բայց ինչ՛եր գիտի:
Ձեռ ու ոտից ընկած մի մարդ բացեց դուռը:
Հոգնած մի մարդ բացեց դուռը: