Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի՜նչ էլ աշխույժ է:
Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:
Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:
Առուն ինչպե՞ս կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:
Առաջադրանքներ
Ընթերցի՛ր բանաստեղծությունը՝ դուրս գրելով և բացատրելով անծանոթ բառերը։
երկնչալ-չկողմնորոշվել
Ընթերցի՛ր ՝առանձնացնելով և բացատրելով փոխաբերությունները։
մասուր է կաթում-մասուր է ընկնում, կարմիր սառսուր է կաթում- սառած մասուր է ընկնում
Ո՞վ է ստեղծագործության գլխավոր հերոսը․ հիմնավորի՛ր պատասխանդ։
Առուն,որոհետև նա է տանում մասուրը:
Ի՞նչ գույն ունի այս բանաստեղծությունը։ Նկարի՛ր այն միայն գույներ օգտագործելով։
Կարմիր և կապույտ

Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած տողերը և հիմնավորի՛ր ընտրությունդ։
Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:
Ինձ դուր է գալիս այց հատվածը, որովհետև աշնան մշուշը շատ գեղեցիկ է:
Վերլուծիր բանաստեղծության մեջ ընդգծված հատվածը։
Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:
Նա չի հասկանում քարը ինչի համար է, բայց երբ անցնում է քարի վրայով իրեն ուժեղ է զգում:
Բացատրի՛ր հետևյալ միտքը․
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:
Առվի մեջ սարսռած մասուր կա, քանի որ աշնանը օրը շուտ է անցնում, արդեն ուշ է:
8. Տրված բառերի գործածությամբ, ութնյակներ / ութ տողից կազմված բանաստեղծություն/ կամ քառյակներ/ չորս տողից կազմված բանաստեղծություն/, հորինի՛ր:
Մասուր, սարսուռ, աշուն, ուշ, փուշ, կարմիր, անուշ, մշուշ, մուժ, քամի, տանի:
Անուշ աշուն է
Սարսուռ քամի է
Երբ քամին փչի
Կարմիր մասուրը կսառչի:
9. Գրի՛ր ստեղծագործական շարադրություն << Մասուրի ճամփորդությունը>> վերնագրով և հրապարակի՛ր։
Մասուրը գլորվեց ժայռից և ընկավ առվակը: Քանի որ առվակը չի հանգստանում և արագ թռչում է քարերի վրայով, այդ պատճառով էլ մասուրը որոշում է դառնալ ճամփորդ և ճամփորդում է աշխարհից աշխարհ, անցնելով գետեր, ծովեր և օվկիանոսներ:
10. Արտահայտիչ ընթերցի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր ընթերցումդ և հրապարակի՛ր բլոգումդ։
11. Ի՞նչ գիտես մասուրի մասին։ Տարբեր աղբյուրներից օգտվելով՝ ուսումնական նյութ պատրաստի՛ր։
Մասրենին վարդազգիների ընտանիքի վայրի բույս է, ունի մինչև մեկ մետր բարձրության թփեր, երբեմն՝ ծառանմաններ, հազվադեպ՝ լիանաներ։ Հայտնի են մոտ 350-400 տեսակներ։ Մասրենու նարնջագույն պտուղները հավաքում են սեպտեմբեր ամսին, ավելի ուշ ամիսներին պտուղները կարմրում են: Նարնջագույն պտուղներն առավել հարուստ են վիտամիններով և սննդարար տարրերով, քան կարմիր պտուղները: Սակայն սա չի նշանակում, որ կարմիր պտուղներն օգտակար չեն:
Մասուրի բուժիչ հատկանիշները
Մասուրը մեծ քանակությամբ վիտամին С է պարունակում, որն իր քանակությամբ գերազանցում է նույնիսկ կիտրոնին: Բացի այդ, մասուրը պարունակում է վիտամիններ В1, В2, К, Е, В6, կենսաֆլավոնոիդներ, շաքար, պեկտին, կենսական թթուներ, երկաթի բյուրեղներ, ֆոսֆոր, մագնեզիում, կալցիում: Մասուրն ունի նաև հզոր բակտերիասպան հատկանիշներ:
Ինչո՞վ է օգտակար մասուրը
Մասուրի թուրմը, սիրոպն ու մզվածքը բավական արդյունավետ են բորբոքված թոքերի, դիֆթերիայի դեպքում:
Չինական բժշկության մեջ մասուրի արմատն օգտագործվում է մարսողական համակարգը լավացնելու և պարազիտներն օրգանիզմից դուրս բերելու համար: