Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:
Օրինակ՝
սրտի ձև ունեցող- սրտաձև:
Մոր քույրը-մորաքույր, դարպասը պահող-դարպասապահ, ժամանակը ցույց տվող-ժամացույց, ջրի աման-ջրաման, գաղտնիք պահող-գաղտնապահ, նավ վարող-նավաստի, ծաղկի թերթիկ-ծաղկաթերթ, արագ վազող-արագավազ, ամենից մեծ-ամենամեծ, պոչ չունեցող-անպոչ, անուշ համ ունեցող-անուշահամ, քարով շինված-քարաշեն, կին բժիշկ-բժշկուհին, բալի ծառ-բալենի:
Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:
Օրնակ՝
բարձր հասակ ունեցող-բարձրահասակ:
Բարի սիրտ ունեցող-բարեսիրտ, խիղճ չունեցող-անխիղճ, բարձր ձայնով-բարձրաձայն, միշտ ժպտուն-ժպտերես, գանձը պահելու տեղ-գանձատեղ, կապույտ աչքերով-կապուտաչյա, արքայի որդի-արքայազն, հույների երկիր-Հունաստան, փոքր էշ-քուռակ, ծաաղիկներով զարդարված-ծաղկազարդ, հայերի երկիր-Հայաստան:
Արմատ բառի քեզ հայտնի իմաստը գրի՛ր:
Փորձի՛ր բացատրել, թե՛ ինչու՞ է անաստղ, աստղային, աստղիկ, աստղոտ բառերի աստղ մասը համարվում արմատ:
Որովհետև բոլոր բառերի հիմքը աստղ բառն է, իսկ մնացածը ածանցներ են:
Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմի՛ր:
Սառն(սառ), միտ(մտ), մուր(մր):
Սառնարան, սառույց, մտածկոտ, միտք, մրոտ, մրոցի:
Տրված բառերը կազմող մասերն առանձնացրու՛: Արմատներն ընդգծի՛ր:
Օրինակ՝
մայրություն-մայր-ություն
անամոթ-ան-ամոթ:
Ամպրոպ-ամպ-րոպ, քարոտ-քար-ոտ, օդային-օդ-ային, անշնորհք-ան-շնորհք, դժգոհ-դժ-գոհ, հեռավար-հեռ-ա-վար, բարություն-բար-ություն, գրավոր-գր-ա-վոր, անորոշ-ան-որոշ, տհաճ-տ-հաճ:
Ամեն շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և կազմի՛ր բաղադրյալ բառեր:
Ա. Գետ, կանչ, լույս (լուս), գիր(գր), սիրտ(սրտ), միտ:
Բ. Ան-, -ավոր, -ել, -ակ, -ք, -ոտ:
Գրավոր, լուսավոր, անգիր, միտք, անգետ, կանչել, գետակ, անմիտ: