Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է.
-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր սրտաճաք լինեն վախից;
Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում; Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.
-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես ու ոչ թե առյուծ:
Ասում է և ուտում հիմար նապաստակին:
Առաջադրանքներ
1.Ո՞րն է այս առակի խորհուրդը; Մեկնաբանի՛ր:
Որ մարդ չպիտի իրեն ուրիշի հետ համեմատի և մրցի նրա հետ: Պետք է գնահատել սեփական ուժերը:
2. Այս առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:
Դու քեզ մի գովիր, թող ուրիշը գովի: Ամեն փայտ շերեփ չի դառնա, ամեն սար՝ Մասիս: Թթու թան չի, ամեն մարդու բան չի:
3. Paint ծրագրով նկարի՛ր առակը:
4. Խորհուրդ տուր այս առակի հերոսներին:
Նապաստակ, դու ուզում ես առյուծի նման ուժեղ մռնչալ, որպեսզի բոլորը քեզանից վախենան, բայց դու կարող ես այնպիսի բաներ անել, որ առյուծը չի կարող: Օրինակ՝ դու կարող ես արագ վազել, բարձր թռչկոտել և քո փոքրության շնորհիվ դու կարող ես թաքնվել տարբեր տեղերում: Այնպես որ մի համեմատվիր ուրիշների հետ, որովհետև դու էլ ունես քո առավելությունները: