Տրված բառերից նորերը կազմիր ակ, իկ, ուկ մասնիկներով (ածանցներով):
Այդ ածանցներն ի՞նչ իմաստ են տալիս բառին:
Ա. Աստղ, արկղ, թիթեռ, թերթ, գետ, նավ, դուռ(ն), թռչուն, խոզ, գառ(ն):
Բ. Հայր, մայր, տատ, պապ, քաղցր, անուշ, որդի, տաք, հարս(ն):
Ա. Աստղիկ, արկղիկ, թիթեռնիկ, թերթիկ, գետակ,նավակ, դռնակ, թռչնակ, խոզուկ, գառնուկ:
Բ. Հայրիկ, մայրիկ, տատիկ, պապիկ, քաղցրիկ, անուշիկ,որդիակ, տաքուկ, հարսիկ:
Տրված բառերից տեղ ցույց տվող ածանցավոր բառեր կազմի՛ր:
Գրի՛ր գործածված մասնիկները (ածանցները): Կազմածդ ո՞ր բառերն են մեծատառով սկսվում:
Օրինակ՝
հույն-Հունաստան:
Հիվանդ,ծաղիկ, մուկ, հայ, նիստ, այբուբեն, դաս, դպիր, դարբին, հյուր, զոր(ք), ռուս, գործ, բրուտ, կույս, ուզբեկ, հնդիկ, թուփ, ծիրանի:
Հիվանդ-հիվանանոց,ծաղիկ-Ծաղկաձոր, մուկ-մկանոց, հայ-Հայաստան, նիստ-նստարան, այբուբեն-այբենարան, դաս-դասարան, դպիր-դպրում, դարբին-դարբնոց, հյուր-հյուրանոց, զոր(ք)-զորամաս, ռուս-Ռուսաստան, գործ-գործարան, բրուտ-բրուտանոց, կույս-կուսանոց, ուզբեկ-Ուզբեկստան, հնդիկ-Հնդկաստան, թուփ-թփուտ, ծիրանի-ծիրանանոց:
Բնակավայր կամ տեղանք ցույց տվող բառերին այնպիսի ածանցներ ավելացրու, որ նոր բառերը տվյալ տեղի բնակչի իմաստն արտահայտի:
Օրինակ՝
լեռն-լեռնցի:
Երևան, քաղաք, Վան, Մուշ, Աշտարակ, Արտաշատ, Դվին, Կարս, Գյումրի, Լոռի, Ամերիկա, Նյու-Յորք, Լոնդոն, սար, գյուղ:
Երևան-երևվանցի, քաղաք-քաղաքացի, Վան-վանեցի, Մուշ-մշեցի, Աշտարակ-աշտարակցի, Արտաշատ-արտաշատցի, Դվին-դվինեցի, Կարս-կարսեցի, Գյումրի-գյումրեցի, Լոռի-լոռեցի, Ամերիկա-ամերիկացի, Նյու-Յորք-նյու-յորքցի, Լոնդոն-լոնդոնցի, սար-սարեցի, գյուղ-գյուղացի:
Տվյալ բառազույգերի արմատները տեղափոխելով՝ բաղադրյալ նոր բառեր ստացի՛ր:
Օրինակ՝
բարեժպիտ, մանկամիտ-բարեմիտ, մանկաժպիտ:
ա) Ջրհարս, ծովանկար,
բ) ժանգապատ, արծաթագույն,
գ) հողածին, ջրաղաց,
դ) զորամաս, երկրամաս:
Ջրանկար, ծովահարս, արծաթապատ, ժանգագույն, ջրածին, հողաղաց, երկրամաս, զորամաս
Տրված բառերը բաղադրիչների բաժանի՛ր: Արմատներն ի՞նչ մասնիկով են կապվում:
Օրինակ՝
Գրատախտակ- գր(գիր)+ա+տախտակ:
Ձեռագիր-ձեռ-ա-գիր, գեղանկար-գեղ-ա-նկար, շրջազգեստ-շրջ-ա-զգեստ, սիրահոժար-սիր-ա-հոժար, դեղնակտուց-դեղն-ա-կտուց, հոդակապ-հոդ-ա-կապ:
Տրված արմատների կրկնությամբ բառեր կազմի՛ր (արմատների մեջ ի՞նչ փոփոխություն է կատարվում):
Օրինակ՝
Փալաս-փուլուս:
Աման, մարդ, պարապ, պակաս, մանր, փոքր, ոլոր, սուս:
Աման-չաման, մարդ-մուրդ, պարապ-սարապ, պակաս-մակաս, մանր-մունր, փոքր-մոքր, ոլոր-մոլոր, սուս-փուս: