Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ՛, երևի ձյուն է գալու:
Առաջադրանքներ
1. Վերնագրի՛ր բանաստեղծությունը:
Աշնան երևույթներ
2․ Հոմանիշների բառարանի օգնությամբ բացատրի՛ր տրված բառերը։
Մշուշ, շղարշ, խաշամ, հնար։
մշուշ-մառախուղ
շաղարշ-քող
խաշամ-ծառերից թափված աշնան տերևներ
հնար-միջոց
2. Բանաստեղծության մեջ ընդգծված բառերը փոխարինի՛ր հոմանիշներով և կարդա՛։ Ի՞նչը փոխվեց։ Դիտարկի՛ր։
անհամարձակ-վախկոտ
հնար-միջոց
3. Առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր:
Քամու ձեռքեր- ուժգին քամի
Ամպի փեշերն են քաշքշում- ամպը շարժվում է ուժգին քամուց
Ամպը լեզուն կուլ է տվել- ամպը ձայն չի հանում, լուռ է
Ցերեկն էլ է ցրտից կծկվել- ցերեկը ցուրտ էր և արև չկար
4․ Դո՛ւրս գրիր այն բառերը, որոնց մեջ գերակշռում է ձայնը։ Հիմնավորի՛ր ընտրությունդ։
Աշնան խաշամն է խշխշում,
Հնար չունի որոտալու
Որոտը բարձր գոռոցն է, իսկ խշխշոցը չորացած տերևների ձայն է:
5. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ ամենաաշնանային բառերը և դրանց գործածությամբ, փոքրիկ պատում հորինի՛ր։
Աշուն, խաշամ, խշխոց, որոտ, քամի, ցուրտ:
Մի աշնան օր խաշամի խշխշոց էր գալիս: Այդ օրը ցուրտ էր և քամի և դրա պատճառով չորացած տերևները օդ բարձրացան և սկսեցին պտույտներ գործել: Հետո ամպը սկսեց որոտալ և սկսեց անձրև գալ: Այդպես աշնան օրը սկսեց զվարճանալ:
6. Բանաստեղծության մեջ ի՞նչն է գերակշռում․ ձա՞յնը, գո՞ւյնը, թե՞ գործողությունը։ Պատասխանդ հիմնավորի՛ր։
Բանաստեղծությունում գեռակշռում է գործողությունը, որովհետև ամեն բան շարժվում է: