Մայրենի

Մայրենի

Տրված բառերից նորերը կազմիր ակ, իկ, ուկ մասնիկներով (ածանցներով):
Այդ ածանցներն ի՞նչ իմաստ են տալիս բառին:

Ա. Աստղ, արկղ, թիթեռ, թերթ, գետ, նավ, դուռ(ն), թռչուն, խոզ, գառ(ն):
Բ. Հայր, մայր, տատ, պապ, քաղցր, անուշ, որդի, տաք, հարս(ն):

Ա. Աստղիկ, արկղիկ, թիթեռնիկ, թերթիկ, գետակ,նավակ, դռնակ, թռչնակ, խոզուկ, գառնուկ:

Բ. Հայրիկ, մայրիկ, տատիկ, պապիկ, քաղցրիկ, անուշիկ,որդիակ, տաքուկ, հարսիկ: Read more

Սահյանական ընթերցումներ

Սահյանական ընթերցումներ

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ` ինչու՞ է այսպես:

Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ` ինչու՞ է այսպես:

Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ` ինչու՞ է այդպես:

Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է.
Կլինե՛մ, կմնա՛մ այսպես: Read more

Լուսնի փուլերը

Լուսնի փուլերը

Լուսինը Երկրի շուրջը պտտվող երկնային մարմին է, և այդ պատճա­ռով դրան անվանում են Երկրի բնական արբանյակ: Լուսինն  իր ծավալով մոտ 50 անգամ փոքր է երկրա­գնդից : Երկրից Լուսնի հեռավորությունը մոտ 385000 կմ է: Լուսինը Երկրի շուրջ մեկ լրիվ պտույտ է կատարում 27 օր և 7 ժամում: Ճիշտ նույնքան ժամանակում նա մեկ պտույտ է կատարում նաև իր առանցքի շուրջր: Դա է պատճառը, որ Երկրից Լուսինը միշտ մեզ երևում է միայն մի կողմով: Read more

Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը»

Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը»

Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է. 

-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր սրտաճաք լինեն վախից;

Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում; Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.

-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես ու ոչ թե առյուծ:

Ասում է և ուտում հիմար նապաստակին:

Առաջադրանքներ

1.Ո՞րն է այս առակի խորհուրդը; Մեկնաբանի՛ր:

Որ մարդ չպիտի իրեն ուրիշի հետ համեմատի և մրցի նրա հետ: Պետք է գնահատել սեփական ուժերը:

2. Այս առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:

Դու քեզ մի գովիր, թող ուրիշը գովի: Ամեն փայտ շերեփ չի դառնա, ամեն սար՝ Մասիս: Թթու թան չի, ամեն մարդու բան չի:

3. Paint ծրագրով նկարի՛ր առակը:

4. Խորհուրդ տուր այս առակի հերոսներին:

Նապաստակ, դու ուզում ես առյուծի նման ուժեղ մռնչալ, որպեսզի բոլորը քեզանից վախենան, բայց դու կարող ես այնպիսի բաներ անել, որ առյուծը չի կարող: Օրինակ՝ դու կարող ես արագ վազել, բարձր թռչկոտել և քո փոքրության շնորհիվ դու կարող ես թաքնվել տարբեր տեղերում: Այնպես որ մի համեմատվիր ուրիշների հետ, որովհետև դու էլ ունես քո առավելությունները:

Մայրենի

Մայրենի

Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:

Օրինակ՝
սրտի ձև ունեցող- սրտաձև:

Մոր քույրը-մորաքույր, դարպասը պահող-դարպասապահ, ժամանակը ցույց տվող-ժամացույց, ջրի աման-ջրաման, գաղտնիք պահող-գաղտնապահ, նավ վարող-նավաստի, ծաղկի թերթիկ-ծաղկաթերթ, արագ վազող-արագավազ, ամենից մեծ-ամենամեծ, պոչ չունեցող-անպոչ, անուշ համ ունեցող-անուշահամ, քարով շինված-քարաշեն, կին բժիշկ-բժշկուհին, բալի ծառ-բալենի: Read more