Արագածին

Արագածին

Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան

Կայծակեղեն թրերի,

Գագաթներդ՝ բյուրեղ վրան

Թափառական ամպերի։

Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,

Լճակներդ՝ լույս-փերուզ.

Առուներդ՝ մեջքիդ փայլուն

Պերճ գոտիներ ոսկեհյուս։

Աղբյուրներդ գիշեր ու զօր

Խոսքի բռնված իրար հետ,

Վտակներդ գիլ ու գլոր

Աբրեշումե փեշերեդ։

Թիթեռներդ՝ հուր-հրեղեն

Թռչող-ճախրող ծաղիկներ,

Զառ ու զարմանք երազներեն

Պոկված ծվեն-ծվիկներ։

Ծիրանավառ դու թագուհի,

Բուրումների դու աղբյուր,

Ծաղիկներդ հազար գույնի,

Հազար անուն, հազար բույր։

Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Սեգ-հպարտ, պերճ-շքեղ, գիլ-կավ, աբրեշումե-մետաքսե, ծվեն-պատառոտված հագուստի կախ ընկած կտոր:

Առանձնացրո՛ւ և կարդա՛ այն բառերը, որոնց հոմանիշներն ու հականիշները կարող ես թվարկել:

գիշեր-ցերեկ երեկո, հուր-կրակ ջուր, թռչող-ճախրող քայլող, թագուհի-իշխանուհի թագավոր:

Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Բացատրի՛ր:

Թափառական ամպեր- դես ու դեն գնացող ամպեր, սեգ ժայռեր- ուղղիղ կանգնած ժայռեր, խոսքի բռնված իրար հետ- իրար հետ բարձր քչքչալ:

Շեշտադրելով բանաստեղծության նկարագրությունները՝  պատմի՛ր Արագածի մասին:

Դու Արագած ալմաստի, վահանի նման, գագաթներիդ վրա բյուրեղե վրան, դես ու դեն գնացող ամպերի, լեռներդ հպարտ են կանգնած ոնցոր արծվի բույն, լճակներդ բաց փիրուզագույն են, առուներդ մեջքներին գոտիներ ոսկեհյուս, աղբյուրներդ գիշեր ցերեկ չեն դադարում հոսել, թիթեռներդ կրակի նման օդում ճախրող ծաղիկներ, բուրումների դու աղբյուր, քո ծաղիկները հազար գույնի:

Նկարի՛ր բանաստեղծության ամենատպավորիչ հատվածը:

արագածին

արագած

Ֆոտոնկարների միջոցով ներկայացրո՛ւ Արագածը օրվա տարբեր պահերին: Եթե կարող ես, ինքդ ֆոտոնկարի՛ր:

արագած

Արագած1

Leave a comment