1․ Ո՞վ է նկարում պատկերված։Համացանցից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից օգտվելով՝ տեղեկություն գրի՛ր նրա մասին։
Նկարում պատկերված է Մխիթար Սեբաստացին: Գիտամշակութային և եկեղեցական գործիչ Մխիթար Սեբաստացին
Մխիթարյան միաբանության հիմնադիրն է:
Սեբաստացու «Բառգիրք հայկազյան լեզվի» բացատրական բառարանը նշանակալի երևույթ է համաշխարհային բառարանագրության մեջ:
Մխիթար (իսկական անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում: 1693 թ-ին մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ: 1696 թ-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ-ին՝ վարդապետ: 1701 թ-ին Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն: 1705 թ-ին Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ-ին Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը:
1712 թ-ին Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում: Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ-ին միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ: 1717 թ-ին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ Ղազար կղզին շնորհել է միաբանությանը: Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ: Սբ Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր: Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան: Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով:
Մխիթար Սեբաստացին աշխարհաբարի քերականության առաջին դասագրքի՝ «Դուռն քերականության աշխարհաբար լեզվին հայոց»-ի (1727 թ.) հեղինակն է: Արժեքավոր է նաև նրա «Քերականություն գրաբար լեզվի հայկազյան սեռի» (1730 թ.) երկը, որտեղ քննել է գրաբարի ձևաբանությունը, շարահյուսությունը, սահմանել կանոններ, անդրադարձել ուղղագրության և այլ հարցերի: Հայագիտական մեծ նվաճում է Սեբաստացու «Բառգիրք հայկազյան լեզվի» (2 հատոր, 1749–69 թթ.) աշխատությունը, որն այսօր էլ ունի բացառիկ արժեք. ընդգրկում է ժամանակի հայերեն ձեռագիր ու տպագիր բառագանձը՝ ավելի քան 100 հզ. բառահոդված: Ուշագրավ է նաև նրա «Տաղարան» (1727 թ.) ժողովածուն, որի բանաստեղծությունների մի մասը, որպես շարական, Սեբաստացու երաժշտությամբ, երգում են ցայսօր: Լավագույն ձեռագրերի համեմատությամբ հրատարակել է Աստվածաշունչ (1733–35 թթ.), կազմել է նաև «Ավետյաց երկրի աշխարհացույցը» (1746 թ.):
Սեբաստացու անունով Երևանում կոչվել է կրթահամալիր:
2․ Հորինի՛ր հանելուկ(ներ) կրթահամալիրի մասին։
Ավտոբուսով գնում ենք,
Համակարգիչներով սովորում ենք,
Մեր սիրելի դպրոցն է,
Հապա ասեք թե՞ որն է:
3 Պատմի՛ր սեբաստացի ընկերոջդ մասին։
Ես հիմա կպատմեմ իմ սեբաստացի ընկերուհու մասին: Նրա անունը Աստղիկ է, նա միջին հասակի է, ունի կարճ, մուգ շագանկագույն մազեր, շագանակգույն աչքեր, նա 9 տարեկան է, մենք միասին սովորել ենք նախակրթարանում:
4․Պատումով, ռադիոնյութով կամ տեսաֆիլմով ներկայացրո՛ւ <<Ուսումնական աշուն>> նախագծի ընթացքում կարդացածդ գիրքը։
5․Ավարտի՛ր հայկական առած-ասացվածքները։ Ամառվա փուշը,․․․։Գործը վաղվան մնաց,…։Աղվեսի դունչը խաղողին չհասավ,․․։Արջը խաղով ընկավ,․․․ ։
Ամառվա փուշը, ձմռան նուշը: Գործը վաղվան մնաց, իմացիր՝ կորավ գնաց: Աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասաց՝ խակ է: Արջը խաղով ընկավ, տանձը մտքից ելավ:
6․Գրի՛ր <<կրթահամալիր>> բառի հոմանիշները։
կրթահամալիր-դպրոց, ուսումնական հաստատություն, նախակրթարան, կրթվելու տեղ:
7 ․<<Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոնը>> ավարտվում է Հարիսայի ծեսով։ Գրի՛ր Հարիսայի ծեսին մասնակցելու հրավեր։
Հարգելի դասավանդողներ, ծնողներ, սովորողներ, նոյեմբերի 27-ին սիրով հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու «Ձոն խաղողի, գինու և գեղեցիկ դպրության». համայնքային տոնախմբություն, հարիսայի համտեսին:
Տոնակատարությունը մեկնարկելու է Սուրբ Երրորդություն եկեղեցում, ժամը 10:00-ին, իսկ 11:00-ից ծեսը շարունակվելու է Հարավային դպրոցում:
Սիրով սպասում ենք բոլորիդ: