Վաղո՜ւց, շա՜տ վաղուց, աշխարհում միայն մի բառ կար՝ «Ես»: Եթե մեկնումեկը ուզում էր ասել.«Բարև, ես եմ», -ուղղակի ասում էր՝ .«ԵՍ»: Եթե ուզում էր ասել. «Ինձ մի նարի՜նջ տուր», կամ՝ «Ի՜նչ գեղեցիկ ծառ է», «Ծիտիկը ծլվլում է», դարձյալ միայն մի բառ էր ասում՝ «Ես»:
Դա միակ բառն էր աշխարհում:
Մարդկանց մի մասը ուղղակի գոռում էր այդ բառը, մյուսները՝ շշուկով էին ասում, մի քանիսը՝ լացով, ոմանք էլ՝ ծիծաղելով: Չէ՞ որ դա մարդկանց միակ բառն էր: Իսկ կենդանիները…
Շունն ասում էր.
«Հա՜ֆ-հա՜ֆ-հա՜ֆ,
Իսկույն այգի ինձ տարեք, խոտերի մեջ բաց թողեք»:
Կատուն ասում էր.
-Մյա՜ու-մյա՜ու,
Ես ձեր քնքուշ թագուհին եմ,
Ձեր բոլորի սիրելին եմ»:
Կովն ասում էր.
«Մու-ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Ես կով եմ, իսկ դո՞ւ-ո՞ւ-ո՞ւ…»:
Մտրուկն ասում էր. «Ի-հի՜-հի՜-հի՜-հի՜,
Սա իմ մայրկն է, սա էլ՝ հայրիկը»:
Խոզն ասում էր.
-Մի բլիթ տվեք դդումով,
Որ ես դառնամ կլոր-կլոր,
Բայց ինչքան էլ կլորանամ, թռչող փուչիկ չեմ դառնա:
Թրթուրն ասում էր․
-Ես փափուկ եմ։
Թիթեռն ասում էր․
-Կարևոր չէ, թե ի՛նչ եմ եղել առաջ,
Դուք տեսեք, թե ի՛նչ եմ հիմա՜․․․
Տեսեք՝ ինչպես եմ թռվռում
Արևի տակ և ստվերում։
Իսկ ձկնիկը շշուկով էր խոսում.
-Կամա՛ց շարժվեք, մի՛ աղմկեք, սո՛՜ւս…
Իմ բալիկից նամակի եմ սպասում:
Ամենքը աշխարհում ինչ-որ բան էին ասում.
Սպիտակ վարդն ասում էր կարմիր վարդին.
-Ողջո՜ւյն, կարմիր գլխարկ:
Լապտերասյունն ասում էր․
-Ես շատ եմ երկա՜ր, երկա՜ր,
Ոտքս հողի մեջ է, գլուխս՝ երկնքում։
Գնացքն ասում էր․
Հելլո՜, ես գնում եմ Բուֆալո։
Միայն մարդիկ էին անվերջ-անդադար կրկնում «ԵՍ» բառը: Երբ բոլորը միասին ասում էին այդ բառը, ստացվում էր՝ ե՜ս-ե՜ս-ե՜ս-ե՜ս:
Մի օր էլ մարդկանց գլուխն սկսեց ցավել անընդհատ ես-ես-ես-ես ասելուց ու լսելուց: Գլխացավից ու ձանձրույթից ազատվելու համար նրանք շատ էին ուզում մի նոր բառ հնարել:
Վերջապես մի մարդ, որի գլուխը ամենից շատ էր ցավում «Ես» ասելուց, գտավ այդ նոր բառը:
Կեսգիշերին արթնանալով, նա նա ինչքան ուժ ուներ գոռաց՝ «ՈՉ»: Հաջորդ առավոտ աշխարհում արդեն մի նոր բառ կար՝ «ՈՉ»:
Այդ օրվանից գլխացավով տառապող մարդիկ ես-ես-ես-ես-ես ասող մարդկանց հանդիպելիս գոռում էին՝ ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ:
Սկզբում թվում էր, թե նոր բառը կոպիտ է և տհաճ, շատերը չէին էլ ուզում լսել: Բայց հետո կամաց-կամաց դադարում էին ես-ես-ես-ես ասելուց և փորձում էին մի քիչ մտածել… Ու շուտով բոլորն էլ արդեն գիտեին «ոչ» բառը և նույնիսկ հաճույքով կրկնում էին:
Իսկապես որ դա լավ բառ էր:
«Ոչ» ասելիս գլուխը իրեն կլոր էր զգում, մի բան, որ չափազանց կարևոր էր գլխի համար: Եվ հետո, այդ բառը ստիպում էր, որ գլուխն իրեն մեծ զգա, իսկ դա գլխի համար ավելի լավ չափ է, քան՝ փոքրը:
Այժմ աշխարհում ասելու և լսելու համար արդեն երկու բառ կար:
Է՜հ, եթե կա երկու բառ, ինչո՞ւ չլինի երրորդը: Ու եթե կա երեք բառ, ինչո՞ւ չլինի չորրորդը: Իսկ եթե կա չորս բառ, ապա ի՞նչն է խանգարում, որ լինեն շա՜տ ու շա՜տ նոր բառեր:
Եվ եթե կա «ես»-ը,
Ինչո՞ւ չլինի «դու»-ն,
Եթե կա «ոչ»-ը,
Ինչո՞ւ չլինի «այո»-ն,
Եթե կարող է լինել «տաք»-ը,
Ինչո՞ւ չլինի «սառ»-ը,
Կոշտն ու փափուկը, մոտիկն ու հեռուն,
Թացն ու չորը, բարձր ու ցածրը,
Ճիշտն ու սխալը, թարսն ու շիտակը,
Լույսն ու խավարը, սևն ու սպիտակը:
Այսպես, մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, հարցեր տալ ու պատասխանել: Ու մտածել, թե ինչ բան է այս աշխարհը:
Եվ մինչև հիմա էլ փնտրում են այդ հարցի պատասխանը:
Առաջադրանքներ
Կարդա պատմվածքը և դուրս գրիր հականիշները:
ես-դու, ոչ-այո, տաք-սառը, կոշտ-փափուկ, մոտիկ-հեռու, թաց-չոր, բարձր-ցածր, ճիշտ-սխալ, թարս-շիտակ, լույս-խավար, սև-սպիտակ:
Ո՞ր բառն է աշխարհի ամենակարևոր բառը. ինչո՞ւ:
Կներսը, եթե դու վատ բան անես, բարին, որ միշտ բարություն լինի, ջուրը և ուտելիքը, որ մարդիկ կարողանան խմել և ուտել:
Քո կարծիքով աշխարհում առաջինը ո՞ր բառերն են եղել:
Ես բառը, ոչ, այո, դու, տաք, սառը, ուտելիք և ջուր:
Ինչպիսի՞ն էին «ես» բառը շշուկով կամ լացով արտասանող մարդիկ։ Բնութագրիր նրանց։
Շուշուկով խոսող մարդիկ գաղտնապահ էին, իսկ լացով խոսող մարդիկ՝ տխուր:
Գրիր այն հարցերը, որոնք կուզեիր ուղղել ուսուցիչներիդ կամ մեծահասակներին:
Ե՞րբ տեղի կունենա աշխարհի վերջը:
Ե՞րբ մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, մտածել ու հարցեր տալ։
Երբ ունեցան տառեր և խոսք:
Մտածիր ու գրիր, թե «Ինչ բան է այս աշխարհը»:
Այս աշխարհը օդ է, ջուր, արև, տիեզերք, լուսին, արեգակնային համակարգ, բուսականություն և կենդանի մարմիններ: Տիեզերքում է գտնվում արևը, որի շուրջը գտնվում է արեգակնային համակարգը՝ Ծիր կաթինը, որի մեջ է մտնում Երկիր մոլորակը և իր արբանյակը՝ Լուսինը: Երկիրը միակ մոլորակն է, որտեղ կա ջուր, թթվածին և կենդանի էակներ: Երկրի վրա կան օվկիանոսներ, անապատներ, խոտածածկ տարացքներ և սառուցապատ տարածքներ, որտեղ կան կենդանիներ, բույսեր և մարդիկ:
