Ժայռից մասուր է կաթում

Ժայռից մասուր է կաթում

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի՜նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Հարցեր և առաջադրանքներ

Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:

երկնչալ-չկողմնորոշվել

Դեղին ներկիր այն պատկերները, որոնք հուշում են, որ աշուն է ներկայացված:

Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):

Առուն և մասուրը:

Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:

մասուր է կաթում-մասուր է ընկնում, կարմիր սառսուր է կաթում- սառած մասուր է ընկնում

Սովորիր անգիր, ձայնագրիր և տեղադրիր բլոգումդ։

Leave a comment