Դրամապանակ
Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:
«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել,- տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը,- էս ցուրտ օրվա ապրուստն է կորցրել` կորոնի, կդառնա, ետ կգա… Հիմա կգա»- համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին. 12-ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված:
«Մի քիչ սպասեմ», – որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Եվ համոզված էր, որ կգա նա, ու ինքն անմիջնորդ կճանաչի նրան:
«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը»,- մտածեց Կոմիտասը:
Հիշեց Բեռլինը:
Բեռլին
1896 թվականին էր, էլի ձմեռ, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր… Բարերարի ուղարկած ամսական թոշակը վերջացել էր, սպասում էր հաջորդին ու` չկար: Եվ դուրս էր եկել մի ծանոթից պարտք խնդրելու, բայց ինքնասիրությունը թույլ չէր տալիս բախել դուռը` հացի համար դրամ խնդրել, ու սոված չափչփում էր Բեռլինի փողոցները: Հանկարծ ոտքերի մոտ նշմարեց կես մարկ, վերցրեց ու ավելի շվարեց` ի՞նչ անել, կես մարկով ոչ կարող ես պանդոկ մտնել, ոչ` խանութ:
Սպասում
Ու այդ կես մարկով վիճակախաղի տոմս գնեց և շահեց հարյուր մարկ:
Հետո աչքերում շողաց մի կարևոր միտք, և նա ուրախացավ, որ դրամապանակի տերը դեռ չի հայտնվել, լավ է որ չի եկել, թե չէ արդեն ուշ կլիներ, շատ ուշ: Եվ նա գրպանից հանեց հարյուր ֆրանկ, ճիշտ` հարյուր, շտապ բացեց դրամապանակը և հարյուր ֆրանկը ծրարեց դրամապանակի խորքում, տասը ֆրանկի տակ: Ապա ժպտաց, ձեռքերը շփեց իրար, խոր շունչ քաշեց, հին ու ծանր պարտքերից ազատվողի պես հանգիստ շնչեց ու շնչի հետ հանկարծ հասկացավ, որ տասը տարի առաջ վիճակախաղով շահած հարյուր մարկը հոգու խորքում, իրենից էլ ծածուկ, պարտք է համարել:
«Ինչո՞ւ,- փորձեց հասկանալ,- ինչո՞ւ պարտք»:
«Որովհետև հարյուր մարդ այդ վիճակախաղում հուսախաբ եղավ, իսկ ես շահեցի, սեփականացրի հարյուր մարդու հարյուր մարկը»:
«Ուշացավ»,- ասաց և` այնպիսի տոնով, կարծես պատահական ու իրեն անծանոթ մեկի չէր սպասում, այլ բարեկամի, որի հետ նախապես պայմանավորվածություն ուներ հանդիպելու հենց այնտեղ` փողոցի շրջադարձում, հենց այդ ժամին, միայն թե, չգիտես ինչու, ուշանում է, չի գալիս… Բայց անպայման կգա, և ինքը պետք է սպասի, պարտավոր է:
«Գուցե գլխի էլ չէ, որ դրամապանակը կորցրել է: Կիմանա, կգա, ցուրտ է, շուտ գար»: Ձմռան այդ օրն աշխարհում միլիոն ու մեկ մարդ հյուրընկալ է, միլիոն ու մեկ ճաշի հրավեր ունի (միլիոն ու մեկերորդը` ինքը Կոմիտասը), միլիոն ու մեկ մարդ համերգ ու թատրոնի տոմս է գնել, միլիոն ու մեկ մարդ աշխատում է, միլիոն ու մեկ մարդ մտածում, գլուխ է ջարդում, միլիոն ու մեկ մարդ մեռնում է, միլիոն ու մեկ մարդ ծնվում է… Ձմռան այդ օր ու ժամին աշխարհում մի մարդ, մեկը, միայն մեկը, ձմռանաշունչ փողոցում անծանոթի է սպասում – վերադարձնելու նրա կորուստը` տասը ֆրանկ: Հենց գար տերը, և ինքը դրամապանակը հանձներ նրան ու շարունակեր Մարգարիտենց տան ճամփեն, կդառնար միլիոն ու մեկերորդ ճաշի հրավիրվածը: Ու եկավ նա…
Բարություն
Դեռատի կին էր` այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով: Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր:
— Մադմուազել, դուք որևէ բան կորցրե՞լ եք:
— Այո՛… դրամապանակս եմ կորցրել,- ասաց ցածրաձայն:
Կոմիտասը ձեռքը տարավ գրպանը:
— Ահավասիկ: Վերցրեք,- տխուր ժպտաց,- իսկ ինչո՞ւ ուշացաք:- Աղջիկը թույլ մեկնեց ձեռքը, դրամապանակն առավ, դողացող մատներով փորձեց բացել: Դա ակամա մղում էր, պահի հետ կապ չունեցող: Կոմիտասն ափերի մեջ առավ նրա ձեռքերը:
— Բացել պետք չէ,- ասաց և ինքն իր համար ավելացրեց,- ցուրտ է…
Հետո ձեռքերը գրպանեց, թեթև խոնարհում արավ:
— Վաղը երեկոյան հայկական եկեղեցում հայկական նվագահանդես կա: Ձեզ հրավիրում եմ: Անպատճառ եկեք: Ցտեսություն:
Եվ նորեն գլուխ տվեց ու գնաց:
Հարցեր և առաջադրանքներ
1. Բացատրի՛ր հետևյալ բառերը՝ վնգստալ, գոցել, ապրուստ, ճկուն: Կարող ես օգտվել nayiri.com էլեկտրոնային բառարանից:
վնգստալ-խղճալի ձայնով կաղկանձել, գոցել-փակել, ապրուստ-կյանք, ճկուն-հեշտ ճկվող
2. Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների՝ հյուրանոց, լուսամուտ, հնամաշ, վիճակախաղ, ոտնաման, հուսախաբ, դժկամորեն, հայկական, անպատճառ:
հյուր-ա-նոց, լուս-ա-մուտ, հն-ա-մաշ, վիճակ-ա-խաղ, ոտն-աման, հուս-ա-խաբ, ան-պատճառ
3. Բացատրի՛ր հետևյալ արտահայտությունները՝ ցուրտը վնգստում էր, աչքերում շողաց մի կարևոր միտք:
ցուրտը վնգստում է-ցուրտը ուժեղանում էր
աչքերում շողաց մի կարևոր միտք-մի նոր բան մտածեց
4. 10-15 նախադասությամբ պատմի՛ր ստեղծագործությունը:
Այդ օրը ցուրտ էր: Կոմիտասը դուրս եկավ հյուրանոցից, հրապարակի ճանապարհին տեսավ մի մաշված դրամապանակ: Նա մտածեց թե ինչ որ աղքատ մարդ է այն կորցրել: Դրամապանակի մեջի եղած-չեղածը 10 ֆրանկ: Կոմիտասը գնաց պանդոկ, նրա աչքերում շողաց մի կարևոր միտք, նա վերցրեց դրամապանակը և մեջը դրեց 100 ֆրանկ: Պանդոկ եկավ մի կին: Պարզվեց, որ նա է կորցրել դրամապանակը: Կոմիտասը այդ կնոջը տվեց դրամապանակը և ասաց.
-Խորհուրդ եմ տալիս հիմա դրամապանակը չբացել- և ավելացրեց – դրսում ցուրտ է:
6. Ըստ պատմվածքի գրի՛ր Կոմիտասին բնութագրող 5 հատկանիշ:
Նա բարի էր, խղճում էր մարդկանց, հարբերատար էր և ուզում էր, որ բոլորը ուրախ լինեն:
7. Ի՞նչ զգացողություն դու կունենաս կորուստը վերադարձնելիս:
Ես կունենաի լավ և օգտակար զգացողություն:
8. Ի՞նչ է տալիս պատումին բեռլինյան տարիների հիշողությունը:
1896 թվականին էր, էլի ձմեռ, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր…
9.Կոմիտասին ասում են՝ Հայ երգի Մեսրոպ Մաշտոց, ինչո՞ւ:
Նա ինչպես Մեստրոպ Մաշտոցը ստեղծել է տառերը այնպես էլ Կոմիտասը առաջվա երգերը վերծանեց և մատուցեց նորովի:
10. Գտի՛ր, կարդա՛ և սովորի՛ր Կոմիտասի մասին:
Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն) քաղաքում։ Նրա նախնիները պատմական Հայաստանի Գողթն գավառից Քյոթահիա էին գաղթել 17-րդ դարի վերջին:

1881 թ. Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վրդ. Դերձակյանն ուղևորվում է Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Գևորգ Դ Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակի համաձայն` նա պետք է իր հետ մի ձայնեղ որբ պատանի տաներ Ս. Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում սովորելու համար։ Շուրջ քսան որբերից ընտրվում է Սողոմոնը։ Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին (1881-1893) բացահայտվում են Սողոմոնի՝ դեռևս մանկուց դրսևորված երաժշտական բացառիկ ունակությունները։ 1894 թ. ձեռնադրվում է աբեղա և ստանում Կոմիտաս անունն` ի պատիվ 7-րդ դարի հայ շարականագիր, հայոց կաթողիկոս Կոմիտաս Ա Աղցեցու։ 1895 թ. Կոմիտասին շնորհվում է վարդապետի հոգևոր աստիճան։ Կոմիտասը 1895-1896 թթ. Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրում է երաժշտական տեսական առարկաներ: Էջմիածին վերադառնալով՝ Կոմիտասը երաժշտա-հասարակական բազմակողմանի գործունեություն է ծավալում։ Զբաղվում է հայ գեղջկական և հոգևոր երգերի գրառմամբ և գիտական ուսումնասիրությամբ։1915 թ. Օսմանյան Թուրքիայի կազմակերպած և իրագործած Հայոց ցեղասպանությունը ողբերգականորեն ընդհատում է հանճարեղ երաժշտի գործունեությունը։ Պոլսահայ մտավորականների հետ նա ևս ձերբակալվում և աքսորվում է: Կոմիտաս վարդապետը վախճանվում է 1935 թ. հոկտեմբերի 20-ին Փարիզում։ Մեկ տարի անց նրա աճյունը տեղափոխվում է Երևան և ամփոփվում հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որը ներկայում կրում է Կոմիտասի անունը։
11.Ընտրի՛ր Կոմիտասի երգերից մեկը, լսի՛ր և 5-8 նախադասությամբ գրի՛ր տպավորություններիդ, ապրումներիդ մասին, ի՞նչ էիր զգում և մտածում երգը լսելիս: Այս աշխատանքդ տեղադրիր քո բլոգում:
Ես լսեցի Կոմիտասի «Կաքավիկ» երգը: Այն լսելիս ես զգում եմ, որ մայր կաքավը թռչում է սարերով, պարում է, իր փոքրիկ կաքավիկներին կեր է տանում, բոլորին բեում ուրախություն:

12.Ընտրի՛ր Կոմիտասի բանաստեղծություններից մեկը, սովորի՛ր լավ, արտահայտիչ կարդալ, չմոռանաս նաև անծանոթ բառերի բացատրությունը նայել:
Երկնի կայծեր բյուրափառ՝
Հրո հովեն ցիրուցան,
Գիշեր-երկիր հյուրաբար՝
Լուսո ծովեն կաթեցան՝
Աչքին սոսուն,
Մտքին խոսուն։
բյուրափառ-անթիվ, ցիրուցան-ցրած ցորեն, սոսուն-պերճագեղ: