Մաթեմատիկա 15.11.2021

Մաթեմատիկա 15.11.2021

919. Ո՞րն է 3-ին բաժանելիության հայտանիշը:

3-ի բաժանվում են այն թվերը, որոնց թվանշանների գումարը բաժանվում է 3-ի։

920. Ինչպիսի՞ թվերն են բաժանվում 9-ի:

9-ի բաժանվում են այն թվերը, որոնց թվանշանների գումարը բաժանվում է 9-ի։ Read more

Մաթեմատիկա 11.11.2021

Մաթեմատիկա 11.11.2021

9-ի բաժանվում են այն թվերը, որոնց թվանշանների գումարը բաժանվում է 9-ի։
5-ի բաժանվում են այն թվերը, որոնք վերջանում են 0-ով կամ 5-ով։
4-ի բաժանվում են այն թվերը, որոնց վերջի երկու թվանշանը կազմում են 4-ի բաժանվող թիվ կամ երկու 0։
3-ի բաժանվում են այն թվերը, որոնց թվանշանների գումարը բաժանվում է 3-ի։
2-ի բաժանվում են այն թվերը, որոնք զույգ են։

922. 83, 12, 129, 1025, 8371, 6534, 5355, 893 թվերից առանձրացրե՛ք նրանք, որոնք բաժանվում են 3-ի։

923. Որոշե՛ք, թե 91917, 65382, 56574, 63, 567, 828 թվերից որոնք են բաժանվում 9-ի։

929. 15, 32, 100, 124, 266, 5000, 301 թվերից առանձրացրե՛ք նրանք, որոնք բաժանվում են 4-ի։

918. Ձմեռ պապը երեխաներից ամեն մեկին նվեր տվեց, որի մեջ կար այնքան կոնֆետ, որքան այդ երեխայի տարիքն էր: Քանի՞  կոնֆետ բաժանեց Ձմեռ պապը, եթե այդտեղ կային 9 երեխաներ, որոնց բոլորի տարիքները տարբեր էին, ընդ որում ամենակրտսերը 6 տարեկան էր, իսկ ամենա ավագը ՝14:

Լուծում՝

6+7+8+9+10+11+12+13+14=90

Պատ.՝ 90 կոնֆետ.

942. Երեք տարբեր օղակաձև երթուղիներով Երևանից միաժամանակ մեկնել են երեք ավտոբուսներ: Նրանցից մեկը Երևան է վերադառնում 4 ժամը մեկ, երկրորդը՝ յուրաքանչյուր 6 ժամը մեկ, երորդը՝ յուրաքանչյուր 8 ժամը մեկ: Երևանից մեկնելուց քանի՞ ժամ հետո այդ ավտոբուսները նորից կհանդիպեն Երևանում:

Լուծում՝

944. 20սմ երկարություն և 18սմ լայնություն ունեցող ակվարիումում ջրի մակարդակը 14սմ է: Ջրի ի՞նչ մակարդակ կլինի 21սմ երկարության և 16սմ լայնություն ունեցող ակվարումում, եթե նրա մեջ լցնենք առաջին ակվարիումի ջուրը:

Լուծում՝

945. Գետի հոսանքի արագությունը 2կմ/ժ է: Նրա ափին գտնվող երկու նավամատույցների հեռավորությունը 80կմ է: Որքա՞ն ժամանակում նավակը կգնա մի նավամատույցից մյուսը և կվերադառնա, եթե նավակի արագությունը չհոսող ջրում 18կմ/ժ է:

Լուծում՝

18+2=20

80:20=4

4+4=8

Պատ.՝ 8 ժամում

Русский язык

Русский язык

Продолжите предложения, используя данные ниже слова.
В булочной можно купить баранки, печенье, гату,  кекс и торт.
В цветочном магазине можно купить ромашки, розы, тюльпаны, колокольчики и подснежники.
В книжном магазине продаются книги, альбомы, тетради и учебники Read more

English past Simple

English past Simple

8. Elena cleaned the house and watered the flower yesterday.
She didn’t watch TV and listen to the radio.

Youssef watched TV and listened to the radio yesterday.
He didn’t clean the house and water the flowers

Mr. and Mrs. Hill cleaned the house and watched TV yesterday.
They didn’t water the flowers and listen to the radio.

Carmen watered the flowers and watched TV yesterday.
She didn’t clean the house and listen to radio Read more

Մաթեմատիկա 09.11.2021

Մաթեմատիկա 09.11.2021

644.Երկու մարդկանց հասակների գումարը 3մ 50սմ է: Նրանցից մեկի հասակը մյուսի հասակից մեծ է 10սմ-ով: Որքա՞ն է նրանցից յուրաքանչյուրի հասակը:

Լուծում՝

350-10=340

340:2=170

340-170=170

170+10=180

Պատ.՝ մեկը 1մ 70սմ, իսկ մյուսը՝ 1մ 80սմ: Read more

ԵՐԳԻ ՀՐԱՊՈՒՅՐԸ

ԵՐԳԻ ՀՐԱՊՈՒՅՐԸ

Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մադիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար: Հասավ մի ծովափ և երբ ափի ավազների վրա շրջում էր, տեսավ ցամաքին մի շատ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ տալիս: Պատանին գրկեց ձուկը և քնքշությամբ տարավ, բաց թողեց ծովի մեջ: Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ-ասաց մարդու լեզվով.
— Բարի տղա, ինչ որ սիրտդ կուզե, ասա, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:
Պատանին մի փոքր մտածելուց հետո ասաց.
— Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ:
— Դու սեր ես ուզում, հրաշալի տղա, շատ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինիր և գնա, մարդկանց մեջ երգիր: Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացիր, որ քարը սիրտ դարձավ: Այսպես խրատեց ձուկը և փաթաթվելով ալիքների հետ՝ սուզվեց ծովի խորքը: Պատանին իսկույն կտրեց եղեգնը, սրինգ շինեց և սուլեց: Այնպե՜ս քաղցր, այնպե՜ս հոգեգրավ դուրս հորդեցին հնչյունները սրնգի փողից, որ բոլոր թռչունները լուռ կեցան լսելու համար: Ապա շտապեց մարդկանց մոտ, մտավ մարդաշատ քաղաքը, կանգնեց հրապարակում և սրինգը նվագեց: Քնքուշ ու գեղեցիկ՝ ուղղակի սրտի խորքերից դուրս ցայտեցին դյութական, անուշ հնչյունները: Նա երգում էր արցունքով թրջած հացը աղքատների ու չարքաշների, ցուրտ, անտուն գիշերները մերկ տնանկների, նա երգում էր փակ դռներն ու քար սրտերը մարդկանց, անտեր, անտերունչ մենակությունը լքված որբերի: Եվ փռվեցին նրա երգերը հրապարակի վրա, մտան ամեն մի խրճիթ ու ապարանք, փշրեցին քարեղեն սրտերը: Ամեն մի սիրտ խայթվում էր իր անգթությամբ և բռնկվում էր ծովի չափ սիրով, որ ծովի պես հուզվում էր և ափերից դուրս թռչում: Եվ ամեն մի մարդ ուզում էր հրապարակ վազել, սիրով ու կարոտով գրկել մի ուրիշ անծանոթ մարդու, գրկել, համբուրել նրան և մեռնել նրա համար: Եվ ահա մարդիկ դուրս թռան տներից, վազեցին հրապարակ, շրջապատեցին պատանուն և առաջին անգամ նկատեցին, որ աղքատ է նա ու մենակ. գրկեցին ու համբուրեցին նրան և առաջին անգամ իրենց կյանքում վշտահար հեկեկացին…

Այդ օրվանից աշխարհ եկավ Երգը, ու Երգի միջոցով հալվեցին քար սրտերը, և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …