Ապարներ

Ապարներ

Քվարց

Քվարց, սիլիցիումի ու թթվածնի ատոմներից բաղկացած միներալ, ատոմները գտնվում են սիլիցիում-թթվածնային տետրաեդրերի (SiO4 ) անընդհատ շարքում, ընդ որում ամեն թթվածնի ատոմ միացնում է երկու տետրաեդր, արդյունքում ընդհանուր քիմիական բանաձը՝ SiO2: Քվարցը երկրակեղևում ամենատարածված միներալների շարքում երկրորդն է, առաջինը դաշտային սպաթն է։

Քվարցի բյուրեղները քիրալ են և կարող են գոյություն ունենալ երկու ձևերով՝ նորմալ α քվարց և բարձրջերմաստիճանային β քվարց։ 573 °C (846° К) ջերմաստիճանում տեղի է ունենում կտրուկ անցում α ձևից β ձևը։ Քանի որ անցումը ուղեկցվում է ծավալի նշանակալի փոփոխությամբ, այն կարող է հեշտությամբ քայքայել այն ապարները, որոնք համատեղ գտնվում են քվարցի հետ։

Գոյություն ունեն քվարցի տարբեր տարատեսակներ, որոնցից մի քանիսը կիսաթանկարժեք քարեր են։ Հնագույն ժամանակներից, հատկապես Եվրասիայում, ոսկերչական իրեր պատրաստելու համար քվարցի տարատեսակները ավելի լայնորեն էին կիրառվում քան այլ քարեր:

Քվարց - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Ֆլյուորիտ

Ֆլյուորիտ հոմանիշ. պլավիկյան սպաթ, միներալ, կալցիումի ֆտորիդ CaF2։ Փխրուն է, հանդիպում է տարբեր երանգներով. դեղին, կանաչ, կապույտ, երկնագույն, կարմրա֊ վարդագույն, մանուշակագույն, երբեմն մանուշակագույն֊սև, հազվադեպ՝ անգույն։ Բնորոշ է երանգի տեղայնացվածությունը։ Հաճախ երանգը պայմանավորված է բյուրեղային կառուցվածքի թերություններով, երբեմն էլ պարունակվող, երկրակեղևում հազվադեպ հանդիպող տարրերի, խառնուրդներով՝ ուրանի և թորիումի որոշ հանքավայրերում։

Ֆլյուորիտ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Կալցիտ կամ կրաքարային սպաթ

Բյուրեղագիտական համակարգը տրիգոնային է։ Հանդիպում է զանազան բյուրեղների ձևով։ Հաճախ առաջացնում է ստալակտիտներ։ Հիմնականում անգույն է կամ ունի կաթի սպիտակ գույն։ Կարծրությունը՝ 3, խտությունը՝ 2710 կգ/մ3։

Կալցիտի երկրակեղևի ամենատարածված միներալներից է։ Հայտնի է գլխավորապես հիդրոթերմալ գոյացումներում և հրաբխային ապարներում։ Կիրառվում է արդյունաբերության տարբեր բնագավառներում։ Կալցիտի մաքուր և թափանցիկ տեսակը՝ իսլանդական սպաթը, օգտագործվում է օպտիկական արդյունաբերության մեջ։

Կալցիտ - կախարդական հատկություններ և քիմիական բանաձև: Կալցիտ քար `արժեքը,  հատկությունները, հանքանյութի նկարագրությունը

Leave a comment