Լեզվական աշխատանք  45,46,47,48,49։

Լեզվական աշխատանք  45,46,47,48,49։

45. Տրված բառերը գրիր տեքստում հանդիպող մոտ բառերի փոխարեն:

Մեր թվարկությունից հազարավոր տարիներ առաջ սկսվեց մեծ գյուտերի փուլը: Մարդիկ հայտնագործեցին, թի ինչպես պետք է պահել հուրը, ինչպես կենդանիներին ընտելացնել, քարից ու ոսկորներից տարբեր գործիքներ սարքել, և վերջապես սկսեցին զբաղվել հողագործությամբ:

46. Համեմատիր յուրաքանչյուր խմբի մեջ մտնող բառերի ձևերը և իմաստները և լրացրու նածադասությունը:

Գնալ, ընթանալ սլանալ, արշավել, սուրալ:

Փնտրել, որոնել, ման գալ:

Մտածել, խորհել, միտք անել:

Ամեն մի բառաշարքի բառերը իմաստով նույնն են, բայց ձևով՝ուրիշ. այդ բառերը կարելի ՝ անվանել տարբեր:

47. Տրված բառերն ըստ իմաստների նմանության բաժանիր 4 խմբի:

Ջարդել, կոտրել, փշրել, կտոր-կտոր անել, կոտրատել

48. Իմաստով մոտ բառերը կոչվում են հոմանիշներ: Տրված բառերը բաժանիր հոմանիշների 4 խմբի

Երկիր, մազ, դեպք, արշալույս, ծեգ, պետություն,եղելություն, ծամ, թագավորություն, պատահար, վարս, այգաբաց, կայսրություն, հեր, իրադարձություն, միջադեպ, տերություն, լուսաբաց:

Երկիր-պետություն-թագավորություն-կայսրություն, մազ-ծամ-վարս-հեր, դեպք-պատահար-իրադարձություն-միջադեպ, արշալույս-ծեգ-այգաբաց-լուսաբաց,

49. Ընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինիր տրված հոմանիշներով:

Հետապնդել են նրանց, սարսափ, անցնելիս, ապրում են, կացարան, առատ, գործածում են, նկատել են, հայտնաբերել են, կերակրվում են:

Հիմալայներում, ձյունոտ անտառով անցնելիս, գիտական արշավախմբի անդամները նկատել են մորթիներով ծածկված երկու կնոջ: Գիտնականները հետապնդել են նրանց և գտել են նրանց կացարանը, որ քարանձավ է եղել: Պարզվում է, որ 20-րդ դարում դեռ գոյություն ունեն քարանձավային մարդիկ: Նրանք չեն կարողանում օգտվել կրակից, իսկ որպես հագուստ գործածում են վայրի կենդանիների մորթիները: Կերակրվում են հում սնկով, որը կացարանի շրջակայքում առատ է: Քաղաքակիրթ մարդկանց հետ առաջին հանդիպումն ուղեկցվել է սրսափով ու ծայրաստիճան զարմանքով:

Leave a comment