Հայաստան

Հայաստան

download

Հովհաննես Գրիգորյան

ՀԱՅԱՍՏԱՆ

Սա իմ երկիրն է-
չափերով այնպիսին-
որ կարող եմ վերցնել հետս,
թե մի հեռու տեղ գնամ:
Փոքրիկ՝ ինչպես ծերացած մայր,
Փոքրիկ՝ ինչպես նորածին զավակ
իսկ քարտեզի վրա
ընդամենը արցունքի մի կաթիլ…
Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին,
որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,
որ չկորցնեմ հանկարծ…

ՀԱՅՐԵՐԻ ՀՈՂ

Ես այս երգը երգում եմ կանգնած,
որովհետև դու նա ես,
ում խաղաղության համար զոհվում են առանց կասկածելու,
որովհետև դու նա ես.
ում համար կռվի են ելնում առանց հրամանի,
որին ասում են` միակ, կարոտում են հեռվից,
և կարոտից արտասվում են օտար սրճարաններում
և չգիտես թե ուր լողացող նավերի վրա:
Ես այս երգը երգում եմ սկզբից,
որովհետև դու նա ես, որին կորցնելուց հետո
էլ ոչինչ չենք ունենա կորցնելու,
որովհետև առանց քեզ անձրևը ջուր է սովորական,
լեռները` քարերի կուտակում,
սերը` շքեղություն ավելորդ
և որդի ծնելը` հանցագործություն:
Ես այս երգը երգում եմ գլխաբաց,
որովհետև դու նա ես,
ում ձեռքը պետք է իջնի մեր գլխին օրհնության նման,
երբ մենք ճանապարհ ենք ընկնում,
երբ մենք սկսում ենք օրը,
երբ մենք ծնունդ ենք տալիս տողին ու մտքին…

Առաջադրանքներ․

Պատմիր՝ ի՞նչ գիտես հայրենիքիդ մասին։

Հայկական լեռնաշխարհում մարդը հայտնվել է դեռևս քարի դարում (պալեոլիթի շրջան): Հայկական լեռնաշխարհն իր հարուստ ընդերքի շնորհիվ, շատ արագ դառնում է ոչ միայն խոշոր մետաղագործական կենտրոն, այլ նաև պղինձ, բրոնզ, երկաթ, ինչպես նաև արծաթ ու ոսկի արտահանող: Բրոնզագործության բուռն զարգացման և երկաթի յուրացման դարաշրջանում (մ.թ.ա. II-I հազարամյակների սահմանագծին) Հայկական լեռնաշխարհի ցեղերի շրջանում աստիճանաբար ձևավորվում են դասակարգային հարաբերություններ, առաջանում են ցեղային միություններ, և ստեղծվում են նախադրյալներ պետության առաջացման համար: Հայկական լեռնաշխարհում առաջին ցեղային միությունները, որ հայտնի են խեթական, ասորեստանյան և այլ աղբյուրների շնորհիվ, եղել են պետականության առաջացման փոքր կենտրոններ դարձած Հայասա-Ասզին, Իսուվան, Ալշեն, Ուրուատրին, Դայաենին, Դիաուեխին և ուրիշներ: Հայ ժողովրդի ձևավորման գործընթացը ընթացել է հիմնականում մ.թ.ա. II-I հազարամյակներում:

Այս հանգամանքը թերևս մասամբ անհնար է դարձնում նրա ծագման բոլոր մանրամասների լիակատար և հստակ պարզաբանումը: Անկասկած է, որ գործընթացը տեղի է ունեցել Հայկական լեռնաշխարհի տարածքում` հայկական ցեղերի կողմից մյուս ցեղերին աստիճանաբար իրենց մեջ միավորելու ճանապարհով: Որոշ ուսումնասիրողներ այս գործընթացում առանձնացնում են Հայասա կոչվող ցեղային միության առաջատար դերը, որի անվան հետ էլ հավանաբար կապվում է հայ ժողովրդի “հայ” ինքնանվանումը:

Նամակ գրիր հայրենիքիդ։

Մի պատերազմեք հայ ժողովուրդ այլ սիրալիր եղեք, միասին եղեք և ձեր ընդհանուր ուժերը հավաքեք:

Ի՞նչ ես կարծում՝ ինչպե՞ս պետք է սիրել հայրենիքը։

Պետք է շատ սիրել, չաղտոտել, բոլորին օգնել և իրար հետ լեզու գտնել:

Leave a comment