«Տերևներն ու արմատները» Աթաբեկ Խնկոյան

«Տերևներն ու արմատները» Աթաբեկ Խնկոյան

f4-shelley-j

Տերևները ծառի ծերին
Ասում էին զեփյուռներին.
-Բա էս հովտի արդն ու զարդը
Մենք չե՞նք ու մեր խիտ սաղարթը,
Ի՞նչ կլիներ ծառի հալը,
Թե չլիներ մեր հով տալը:
Ամռան շոգին,
Ամռան տաքին
Էս ծառի մոտ ո՞վ կգա, ո՞վ,
Թե որ չտանք մենք հով ու զով:
Արշալույսին,
Վերջալույսին
Մեր մեջ սոխակն երգ չէր ասի,
Դուք, զեփյուռներ,
Համասփյուռներ,
Մեզ հետ անուշ չէիք խոսի:
Բաժին չունե՞նք այդ պարծանքից, —
Ձայներ եկան ծառի տակից:
-Ո՞վ է, — ասին տերևները:
Այդպես բազմած վերևները,
Բա դուք իսկի չե՞ք ամաչում,
Որ մեզ երբեք չեք ճանաչում:
Ձեր ծնունդը`
Ձեր սնունդը`
Գարուն գալիս
Ո՞վ է տալիս:
Մենք այս ծառի արմատներն ենք,
Ձեր ու ծառի գլխի տերն ենք:
Ինչ եք, ինչ չեք,
Կանչեցեք,
Բայց այս բանը լավ իմացեք.
Տերևներն են գնացական,
Արմատները մնացական,
Արմատները որ չորանան,
Ծառ ու տերև ո՞ւր կմնան:

Առաջադրանքներ․

1․ Մուգ նշված բառերի բացատրությունները գրիր և սովորիր։

զեփյուռ-քամի, հովիտ-դաշտավայր, արդ-զարդ, պարծանք-պատիվ

2․ Տեքստում գտիր հոմանիշների զույգեր։

հով-զով, արդ-զարդ, շոգ-տաք:

3․Տեքստում գտիր հականիշների զույգեր։

արշալույս-վերջալույս, եք-չեք, գնացկան-մնացկան:

4․Ո՞րն է առակի հիմանական ասելիք։

Որ առանց արմատի տերև նույնիսկ չի լինի:

Leave a comment