72. Կետերի փոխարեն գրիր փակագծերում տրված համապատասխան բառը կամ արտահայտությունը:

Ծառերին արթնացնողը քամին էր:

Այդ օրվանից հետո շատ քամիներ են փչել:

Տարբեր պարեր են սովորեցնում դպրոցում:

Դա չտեսնված մի պար էր:

Պարտեզի բոլոր ծաղիկները սպիտակ են:

Եթե բոլոր ծաղիկները միանգամից սպիտակեն լա՞վ կլինի:

Թող հենց հիմա աչքերը փակեն ու քնեն:

Բոլոր դռները փակ են մի՞թե տանը մարդ չկա:

Անծանոթ համ էր, այդ մրգից չէի կերել:

Տարբեր խոհարարների եփած նույն անունով ճաշը տարբեր համեր ունեն:

73. Նախադասությունների մեջ ընդգծված արտահայտությունները փոխարինիր հոմանիշ բառերով:

Այս աղջիկը ճարպկորեն խաբում է բոլորիս:

Հանկարծ վախեցավ. բա որ գազանը նորից գա, ինքն ի՞նչ է անելու:

Այ քեզ պատմություն, լսողները զարմացան:

Փոքրիկ երեխա է, բայց ինչե՜ր գիտի:

Վախեցած մի մարդ բացեց դուռը:

75. Տրված դարձվացքները բացատրիր:

Սիրտ տալ-խրախուսել, հոգին առնել-ոգևորվել, գլուխը կորցնել-խուճապի մատնվել, արևը խավարել-մեռնել, հալից ընկնել-մաշվել, սիրտը վկայել-նախազգալ, երես դարձնել-հեռանալ, սիրտ անել-համարձակվել, բկին չոքել-ստիպել:

Մի գիշեր անտառում

Մի գիշեր անտառում

Մեր կողմերում օգոստոսը մոռի ամենալավ ժամանակն է։

Ինչքա՜ն մոռ, հաղարջ կա մեր անտառներո՜ւմ… Ամեն մի բացատ, մեծ թե փոքր, լիքն է մոռի թփերով։ Բայց ամենից շուտ հասնում է Բնձորա մոռը, որովհետև տեղը տաք է, արևոտ։

Բնձորը, սակայն, մեր գյուղից բավական հեռու է։ Այնտեղից մոռ բերելու համար մերոնք երեկոյան գնում են, գիշերը մնում Բնձորա անտառում, որ առավոտը, արևածագից առաջ, սկսեն մոռի քաղը, որպեսզի կարողանան ճաշից հետո վերադառնալ։ Read more