Այսօր մենք խաղացել ենք սեղանի խաղեր: Այդ խաղերն էին՝ «Տառբեր», «Քվիդիչ» և «Բլից»: Ժամանակը անցավ շատ ուրախ: Ես մի քանի անգամ հաղթեցի բլից խաղում: Բոլոր խաղերն ուսուցողական էին և հետաքրքիր: Նրանք ինձ շատ դուր եկան: Ահա այսքանը այսօրվա մասին:
Day: January 20, 2022
Սահադաշտ
Մենք այսօր դասարանով գնացել ենք սահադաշտ՝ Գեղասահքի մարզադպրոց: Մեզանից շատերը սովորեցին սահել չմուշկների վրա: Մեզ հետ էին նաև ընկեր Մարիամը, ընկեր Լյովան, ընկեր Լենան և ընկեր Անահիտը: Մենք օգնում էինք միմյանց սովորել սահել: Օրինակ՝ ես և Աստղիկը սովորացրեցինք մի քանի հոգու: Այնտեղ ժամանակը անցավ շատ ուրախ: