Ավ․ Իսահակյան «Կյանքից թանկ բանը»

Ավ․ Իսահակյան «Կյանքից թանկ բանը»

Картинки по запросу աղավնի

Վայրի աղավնին` կուրծքը վիրավոր,

Ընկել էր մենակ աղբյուրի եզրին,

Ծորում էր շիթ-շիթ արյունը բոսոր,

Մեռնում էր, աչքը` ջրի երազին:

Քնքուշ պարիկը տեսավ դալկահար

Մեռնող աղավնուն և խոսեց այսպես.

-Տուր ինձ այն, ինչ-որ թանկ է քեզ համար,

Էն թանկագինը, կյանք տամ իսկույն քեզ:

Մեռնող աղավնին խորհում է ինքնին.

-Էն թանկագինը կյանքն է անպատճառ.

Ա~խ, ծաղրում է ինձ աղբյուրի ոգին:

-Էհ լավ, թող լինի. տուր և նորից առ:

Պարիկը ցողեր սրսկեց վերքին,

Աղավնին բացեց աչքերը ոսկի,

Ու թևին տալով` ծափեց խնդագին.

-Ե՞րբ կուզես կյանքս, նազելի ոգի:

-Թևերդ կուզեմ, կյանքդ քեզ լինի:

-Թևե՞րս… ինչպե՞ս, օ~հ, երբեք, երբեք.

Առանց թռիչքի կյանքը գին չունի

Կյանքս առ,- թռչունն ասաց սրտաբեկ:

-Թռիր, սիրելիս, ազատ ու վայրի,

Թռիր ու ասա ստրուկ աշխարհքին

Թե ինչն է թանկը կյանքից ավելի…,-

Ասաց ջրերի լուսեղեն ոգին:

Հարցեր և առաջադրանքներ

Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

շիթ-կաթիլ, բոսոր-կարմիր, պարիկ-փերի, դալկահար-գունատ, խորհել-մտածել, ինքնին-ինքն իրեն, խնդակ-ծիծաղել, նազելի-գեղեցիկ, սրտաբեկ-վշտահար:

Գրավոր բացատրի՛ր ջրի երազ, ստրուկ աշխարհ արտահայտությունները:

ջրի երազ- երազել ջուր խմել, ստրուկ աշխարհ- անարդար աշխարհ:

Ո՞րն է առակի ասելիքը և ի՞նչ է սովորեցնում այն քեզ:

Երբ քո տված խոստումը կատարում ես:

Դո՛ւրս գրիր հիմնական իմաստն արտահայտող տողերը:

Թռիր, սիրելիս, ազատ ու վայրի,

Թռիր ու ասա ստրուկ աշխարհքին

Թե ինչն է թանկը կյանքից ավելի

Համամի՞տ ես աղավնու հետ: Ինչո՞ւ:

Այո, որովհետև նա չի հասցնի շատ արագ փախչել իր թշնամուց:

Գրի՛ր, թե որն է ամենաթանկ բանը քեզ համար:

Իմ համար ամենա թանկ բանը դա իմ ընտանիքն է և իմ ընկերները:

Leave a comment