Ճամբար

Ճամբար

Պատասխանի՛ր տրված հարցերին։

Ինչպե՞ս ես վերաբերվում ճամբարներին։

Ես վերաբերվում եմ լավ

Ինչո՞վ է տարբերվում ճամբարը քո դպրոցական առօրյայից։

Մենք շատ դաս չենք անում և խաղում ենք տարբեր խաղեր:

Նշի՛ր ձմեռային ճամբարի առավելությունները։

Դաս չենք անում, խաղեր ենք խաղում և իրար հետ սովորականից շատ ենք շփվում:

Ճամբարում ամենից շատ քեզ ի՞նչն է գրավում։

Որ մենք տարբեր խաղեր ենք խաղում:

Ի՞նչ կարծիք ունես ճամբարային ջոկատների վերաբերյալ։ Լա՞վ է, որ խառը խմբերով եք աշխատում։ Նշի՛ր երեք առավելություն։

Ճամբարային ջոկատները հետաքրքիր են կազմված: Լավ է, որ աշխատում ենք խառը խմբերով: Առավելություններն են՝ շփում, ինտերակտիվ խաղեր, դասավանդողների հետ անմիջական միջավայր:

Ի՞նչը կփոխեիր քո ճամբարային օրակարգում։

Կցանկանաի, որ ճամփորդությունները ավելի շատ լինեին և մենք ունենաինք ընթերցանություն:

Ի՞նչ խորհուրդ կտաս ջոկատավարներին։

Ազգային և սեղանի խաղերից բացի ունենանք ուսումնական նյութեր:

Ի՞նչ կառաջարկես ճամբարական ընկերներիդ։ 

Որ իրենք մինչև դպրոցի առօրյան սկսվելը ավելի շատ բան իմանան և ավելի շատ զարգանան:

The Liar

The Liar

By Hovhannes Tumanyan

Երկինքը փուլ է գալիս»

Once upon a time there was a king. This king declares all over his country: “Anyone who tells such a lie that I say it is a lie, I will give them half of my kingdom.”

There comes a shepherd and says: “Your majesty, my father had a cane and he could reach the stars in the sky with it.”

“There may be such a thing”, answers the king, “My grandfather had a pipe so long that he put one end in his mouth and lit it with the sun.”

The liar goes out puzzled. Read more

72. Կետերի փոխարեն գրիր փակագծերում տրված համապատասխան բառը կամ արտահայտությունը:

Ծառերին արթնացնողը քամին էր:

Այդ օրվանից հետո շատ քամիներ են փչել:

Տարբեր պարեր են սովորեցնում դպրոցում:

Դա չտեսնված մի պար էր:

Պարտեզի բոլոր ծաղիկները սպիտակ են:

Եթե բոլոր ծաղիկները միանգամից սպիտակեն լա՞վ կլինի:

Թող հենց հիմա աչքերը փակեն ու քնեն:

Բոլոր դռները փակ են մի՞թե տանը մարդ չկա:

Անծանոթ համ էր, այդ մրգից չէի կերել:

Տարբեր խոհարարների եփած նույն անունով ճաշը տարբեր համեր ունեն:

73. Նախադասությունների մեջ ընդգծված արտահայտությունները փոխարինիր հոմանիշ բառերով:

Այս աղջիկը ճարպկորեն խաբում է բոլորիս:

Հանկարծ վախեցավ. բա որ գազանը նորից գա, ինքն ի՞նչ է անելու:

Այ քեզ պատմություն, լսողները զարմացան:

Փոքրիկ երեխա է, բայց ինչե՜ր գիտի:

Վախեցած մի մարդ բացեց դուռը:

75. Տրված դարձվացքները բացատրիր:

Սիրտ տալ-խրախուսել, հոգին առնել-ոգևորվել, գլուխը կորցնել-խուճապի մատնվել, արևը խավարել-մեռնել, հալից ընկնել-մաշվել, սիրտը վկայել-նախազգալ, երես դարձնել-հեռանալ, սիրտ անել-համարձակվել, բկին չոքել-ստիպել:

Մի գիշեր անտառում

Մի գիշեր անտառում

Մեր կողմերում օգոստոսը մոռի ամենալավ ժամանակն է։

Ինչքա՜ն մոռ, հաղարջ կա մեր անտառներո՜ւմ… Ամեն մի բացատ, մեծ թե փոքր, լիքն է մոռի թփերով։ Բայց ամենից շուտ հասնում է Բնձորա մոռը, որովհետև տեղը տաք է, արևոտ։

Բնձորը, սակայն, մեր գյուղից բավական հեռու է։ Այնտեղից մոռ բերելու համար մերոնք երեկոյան գնում են, գիշերը մնում Բնձորա անտառում, որ առավոտը, արևածագից առաջ, սկսեն մոռի քաղը, որպեսզի կարողանան ճաշից հետո վերադառնալ։ Read more

Ճամբարի երկրորդ օր

Ճամբարի երկրորդ օր

Այսօր մենք կոճակից և թելից պատրաստել ենք ազգային խաղ՝ «Կոճակ»: Նկարել ենք մի քանի ձեռքով նկար: Օրինակ՝ ես նկարել էի միաեղջյուր և Հարրի Փոթերին: Դրանից հետո մենք խաղացինք «Այլ կերպ» խաղը: Մեր օրը շատ լավ անցավ:

Հայաստան

Հայաստան

download

Հովհաննես Գրիգորյան

ՀԱՅԱՍՏԱՆ

Սա իմ երկիրն է-
չափերով այնպիսին-
որ կարող եմ վերցնել հետս,
թե մի հեռու տեղ գնամ:
Փոքրիկ՝ ինչպես ծերացած մայր,
Փոքրիկ՝ ինչպես նորածին զավակ
իսկ քարտեզի վրա
ընդամենը արցունքի մի կաթիլ…
Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին,
որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,
որ չկորցնեմ հանկարծ…

Read more

«Տերևներն ու արմատները» Աթաբեկ Խնկոյան

«Տերևներն ու արմատները» Աթաբեկ Խնկոյան

f4-shelley-j

Տերևները ծառի ծերին
Ասում էին զեփյուռներին.
-Բա էս հովտի արդն ու զարդը
Մենք չե՞նք ու մեր խիտ սաղարթը,
Ի՞նչ կլիներ ծառի հալը,
Թե չլիներ մեր հով տալը:
Ամռան շոգին,
Ամռան տաքին
Էս ծառի մոտ ո՞վ կգա, ո՞վ,
Թե որ չտանք մենք հով ու զով: Read more

Լեզվական աշխատանք  45,46,47,48,49։

Լեզվական աշխատանք  45,46,47,48,49։

45. Տրված բառերը գրիր տեքստում հանդիպող մոտ բառերի փոխարեն:

Մեր թվարկությունից հազարավոր տարիներ առաջ սկսվեց մեծ գյուտերի փուլը: Մարդիկ հայտնագործեցին, թի ինչպես պետք է պահել հուրը, ինչպես կենդանիներին ընտելացնել, քարից ու ոսկորներից տարբեր գործիքներ սարքել, և վերջապես սկսեցին զբաղվել հողագործությամբ: Read more

մայրենի լրացուցիչ

մայրենի լրացուցիչ

65. Սեր և հոր բառերի տարբեր իմաստներով կազմիր նախադասություններ:

Ես չեմ սիրում մածունի սերը ուտել:

Արմենը նոր հասկացավ, որ իր միակ և անկրկնելի սերը դա Աննան է:

Աղջիկը վազելուց չնկատեց հորը և ընկավ:

Նա իր հոր հետ գնաց խանութ: Read more