Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Առաջադրանքներ

Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի’ր:

վսեմ-բարձր

Կարդա’ բանաստեղծությունը` դուրս գրելով մակդիրները:

անուշ Հայաստան, արևահամ բար, հին սազ, արնանման ծաղիկներ, նաիրյան աղջիկներ, հազարամյա քար, երկաթագիր գիրք, սուր սիրտ, արյունաքամ վերքեր, կարոտած սիրտ, լուսապսակ ճակատ, ճերմակ գագաթ:

Դուրս գրիր այն բառերը, որոնք միայն այս բանաստեղծության մեջ հանդիպեցիր: Փորձիր բացատրել:

արևահամ, նաիրյան, հեզաճկուն, երկաթագիր, արնավառ

Առանձնացրու քեզ առավել դուր եկած քառատողը և մեկնաբանիր ընտրությունդ:

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում

Այս քառատողը ինձ շատ դուր եկավ, որովհետև նա այնքան էր սիրում Հայաստանը, որ բոլորի դեմ կպայքaրեր իր հայրենիքի դեմ:

Դուրս գրիր մի քանի բառակապակցություն և դրանցով նախադասություններ կազմիր:

Ճերմակ գագաթի ծայրին ապրում է սպիտակ արջը:

Այսօր երկինքը մուգ է:

Նաիրյան աղջիկները հեզաճկուն պրեր գիտեն:

Եկեղեցիներում կան երկաթագիր գրքեր:

Այրունքամ վերքերը շատ ցավոտ են:

Ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշ բառերով:

բույր-հոտ, ջինջ-մաքուր, ողբաձայն-վշտալի, ճերմակ-սպիտակ

Համացանցում փնտրիր և առանձնացրու Մարտիրոս Սարյանի նկարներից մեկը, որն առավել համապատասխանում է բանաստեղծության նկարագրությանը: Հիմնավորի’ր ընտրությունդ:

Այսօր Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է (նկարներ) – Live News

Leave a comment