Մայրենիի ֆլեշմոբ

Մայրենիի ֆլեշմոբ

1. Լրացրո՛ւ բանաստեղծության մեջ բաց թողնված բառերը: «Հիշում եմ … քո ծեր, մայր իմ անուշ ու անգին, Լույս … ու գծեր, մայր իմ անուշ ու անգին: Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած … Դեմքիդ … է գցել, մայր իմ անուշ ու անգին»։

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:
Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:

2. Բանաստեղծության տողերը խառնվել են: Դասավորի՜ր դրանք: «Բոլորն առաջվանն է կրկին, Կարծես թե դարձել եմ ես տուն Շարժում ես իլիկը մեր հին: Նորից դու հին տեղը նստում,»:
Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին
Նորից դու հին տեղը նստում
Շարժում ես իլիկը մեր հին3. Համապատասխանեցրու՛ առած-ասացվածքները. 1. Ամեն փայտ շերեփ չի դառնա, բա մեր աղունն ո՞վ կաղա։ 2. Գիտունի հետ քար քաշիր, ամեն սար՝ Մասիս։ 3. Ես աղա ու դու աղա, ձմեռվա նուշը ։ 4. Ամառվա փուշը, բայց անգետի հետ փլավ մի կեր:

Ամեն փայտ շերեփ չի դառնա ամեն սար Մասիս:
Գիտունի հետ քար քաշիր բայց անգետի հետ փլավ մի կեր:
Ես աղա ու դու աղա բա մեր աղունն ո՞վ կաղա:
Ամառվա փուշը ձմեռվա նուշը:
4. Մեկ տառ փոխելով՝ տրված բառերից ստացի՛ր նոր բառեր: Օրինակ՝ Կավ…հայ: Կավ-նավ-հավ-հաց-հայ: Թուզ…լար: Բակ…տուն: Լուռ…սուր: Զուր…ձուկ:
Թուզ-թուր-լուր-լար։
Բակ-բար-տար-տուր-տուն։
Լուռ-լուր-սուր։
Ջուր-մուր-մուկ-ձուկ։
5. Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր: Ընթացիկ, ընթանալ, ընթացք, ընթացակարգ:
Ընթանալ, ընթացակարգ, ընթացիկ, ընթացք
6. Գտի´ր հանելուկի պատասխանը: «Հագնում է կանաչ ու շքեղ շորեր Եվ զարդարում է հողագունդը մեր, Զարթոնք է բերում սարին ու դաշտին` Զուգում, պճնում է անտառ ու այգի»:Գարուն

7. Հորինի՛ր հանելուկ ծիծեռնակի մասին:
Սիրուն սևուկ աչիկ ունի
Մկրատաձև պոչիկ ունի
Սիրուն կտուցիկ ունի
Շատ սիրուն թևեր ունի
8. Նայի՛ր տեսանյութը, գրի՛ր քեզ համար ամենահետաքրքիր փաստը, տեղեկությունը:
Ինձ համար ամենահետաքրքիր փաստը նա է, որ Եղիշե Չարենցը հայտնվել է բանտում, բանաստեղծություններ գրել իր ամբողջ կյանքում և նույնիսկ բանաստեղծություններ գրել բանտի պատերի վրա:
9. Կարդա ՛գարնան մասին քո ամենասիրած բանաստեղծությունը, ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր ընթերցումդ և կցի՛ր հղումը:
10. «Գիտե՞ք, որ գարուն է արդեն…» շարունկակելով միտքը՝ հորինի՛ր պատմություն:
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Շուտով տաքանում է արդեն:
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Թռչունները եկան արդեն:
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Շուրջը կանաչում է արդեն:

Leave a comment