զատկական երգեր

զատկական երգեր

Զնկլիկ

Զնկլիկ, օրոճ եմ շարե,
Զնկլիկ, գոտիս եմ կարե,
Զնկլիկ, պատը ծագեցին,
Զնկլիկ, հարսին հանեցին:
Տարան, փող տանին, Զատկին կբերեն,
Տարան, փող տանին, Զատկին կբերեն:
Հարսին հանին քողերով,
Զնկլիկ, կարմիր սոլերով,
Զնկլիկ, նախշուն թաթերով,
Զնկլիկ, դեղին մոմերով:
Տարան, փող տանին, Զատկին կբերեն,
Տարան, փող տանին, Զատկին կբերեն:
Հավարն հասավ վերին թաղ,
Հարսնառն էկավ փախեփախ,
Հարսին առան ու տարան,
Տարան հարի Ապարան:
Տարան, փող տանին, Զատկին կբերեն,

Տարան, փող տանին, Զատկին կբերեն:

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,
Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ
Ճաշիկ, դու պաղի,
Սարակ դու քաղի:
Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,
Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ
Զատկե զատիկ է,
Նավակատիկ է:
Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,
Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ
Զատկե զատիկ է,
Չամչե հատիկ է:
Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,
Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ
Զատկի ձուն ներկի,
Դրկիցին տվի:
Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,

Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ

Բարի լույսի զանգեր զարկին

Բարի լույսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անու՜շ, անու՜շ,
Լույսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անու՜շ, անու՜շ:
Առուն հովտեն փախուստ կտա
Գըլգըլալեն անու՜շ, անու՜շ,
Բարակ հովը կըշընկշընկա
Զըլզըլալեն անու՜շ, անու՜շ:
Երամ կապած կռունկն եկավ
Կըռկըռալեն անու՜շ, անու՜շ,
Տաղ կըկարդա քարեն կաքավ

Կըղկըղալեն անու՜շ, անու՜շ:

Յալալի

Յալալի, տերն հարություն է առել,Յալալի, հավը կարմիր է ածել,Յալալի, Պողոսն երազ է տեսել,Յալալի, Պողոս, երազդ ի բարի,Յալալի, շնորհավոր Ձեր Զատիկ,Յալալի, Ձեր Զատիկն ու մեր Զատիկ։

Յալալի, ախպերս ուր է, ուր է,Յալալի, պառկել բաղչան ի քուն է,Յալալի, նըխշուն բարձը գլխուն է,Յալալի, ջուր վերևոք անցել է,Յալալի, նըխշուն բարձը թրջել է,Յալալի, ախպորս քնից հանել է,Յալալի, ախպեր, ելի էդ քնից,Յալալի, գինի խմի էս գավից,Յալալի, գինին անապակ խմի:Յալալի․․․

Leave a comment